• Latest news

Երևանում կանցկացվի «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» երրորդ գիտաժողովը

6 հոկտեմբերի, 2022  16:57

2022 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանի Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի կունենա «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» բժշկական ամենամյա երրորդ գիտաժողովը։

Գիտաժողովը մի հարկի տակ կհավաքի շուրջ 300 բժիշկների և առողջապահության մասնագետների՝ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից։

Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) աշխարհում մահվան թիվ մեկ պատճառն են։ ՈՎՀները գենետիկական, ֆիզիոլոգիական, շրջակա միջավայրի և վարքագծային գործոնների համադրության արդյունք են: Վարքագծային սովորությունները՝ վնասակար սովորություններ, ներառում են այն գործողությունները, որոնք վնասում են մարդու առողջությանը և սահմանափակում են անձին իր կարողությունների լիարժեք օգտագործումից ողջ կյանքի ընթացքում: Այս գիտաժողովի ընթացքում տեղական և միջազգային բժշկական մասնագետները կխոսեն անհատի և հանրային առողջության վրա վատ սովորությունների ազդեցության, ինչպես նաև դրանց բացասական ազդեցության նվազեցման ուղիների մասին:

Գիտաժողովը կենտրոնանալու է 5 հիմնական թեմատիկ ոլորտների վրա.

  • Հանրային Առողջություն
  • Սիրտ-անոթային հիվանդություններ
  • Շնչառական հիվանդություններ
  • Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ

Գիտաժողովի սկիզբը՝ ժ. 10.00

Գրանցման հղումը՝ https://forms.gle/ziA1YCvNFALUEpvW7

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել