• Latest news

Միափորոք սրտով հիվանդների ֆորումին Երևանում կմասնակցի հայտնի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը

23 նոյեմբերի, 2022  17:10

Նոյեմբերի 26-ին, ժամը 16.00-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում շուրջ երկու ժամ տիրելու է սրտաբուխ ջերմ մթնոլորտ։ Թանգարանը հյուրընկալելու է Ֆոնտեն վիրահատությամբ հիվանդների և նրանց ծնողներին՝ մշակութային հարթակում հնարավորին բաց ու անկաշկանդ զրույցի համար:

Միափորոք սրտով հիվանդների ֆորումի նպատակն է ապահովել Ֆոնտեն վիրահատությամբ հիվանդների և նրանց ծնողների շփումը, ինչի շնորհիվ նրանք իրազեկված կլինեն բժշկական վարման  առանձնահատկություններին:

Քանի որ այս հիվանդների արյան շրջանառությունը յուրահատուկ է (ֆոնտեն շրջանառություն), նրանց նկատմամբ պահանջվում է մշտական բժշկական հսկողություն և բժշկական հետազոտություններ, որոնք իրենց հաշմանդամությամբ պայմանավորված ՀՀ-ում պետք է իրականացվեն անվճար:

Միափորոք սրտով հիվանդների ախտորոշումը հնարավոր է դեռևս ներարգանդային կյանքից: Արդեն տասնյակ տարիներ, շնորհիվ ՀՀ-ում ներդրված պտղի սրտի հետազոտման հնարավորության, միափորոք սրտով պտուղների հայտնաբերման դեպքում ՝ թույլատրելի ժամկետներում (մինչև 22 շաբ. գեստացիոն հասակ), առաջարկվում է ընդհատել հղիությունը:

Ավելի ուշ ժամկետներում հայտնաբերման դեպքում, կամ ծնողների ընդհատման առաջարկի մերժման դեպքում, այս պտուղների ծննդալուծումը կազմակերպվում է միայն III կարգի ծննդատներում, ինչը հնարավորորություն է տալիս սկսել երեխայի հսկողությունը մանկական սրտաբանի կողմից ծնվելուց հետո առաջին ժամերի ընթացքում, որի շնորհիվ անհրաժեշտության դեպքում հնարավոր է լինում ցուցաբերել առաջին բժշկական օգնություն:

Ֆորումին հրավիրված են «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնի (ՆՄԲԿ) այն բոլոր բժիշկները, ովքեր ներգրավված են այս հիվանդների վարման մեջ սկսած 1993թ.-ից, ինչպես նաև գինեկոլոգներ, պրենատալ սոնոգրաֆիստներ, նեոնատոլոգներ Երևանի III  կարգի ծննդատներից, ռադիոլոգ բժիշկներ (ՄՌՏ մասնագետ և լյարդի ֆիբրոէլաստոգրաֆիա իրականացնող մասնագետ), ովքեր հսկում են Ֆոնտեն շրջանառությամբ հիվանդներին մանկական սրտաբանի հետ զուգահեռ:

Ֆորումին մասնակցելու են նաև ՆՄԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանը և Գագիկ Հեբոյանը:

Ընդհանուր առմամբ ֆորումին մասնակցելու են 31 սրտի բնածին արատով հիվանդներ, 25 ծնող և մոտ 45 բուժաշխատող:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել