• Latest news

Յոգան բարելավում է սրտանոթային համակարգի առողջությունը․ հետազոտություն

8 դեկտեմբերի, 2022  16:37

Յոգան պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը եւ ավելի արդյունավետ է, քան ձգման վարժությունները։ Նման եզրահանգման են եկել Կանադայի Լավալի համալսարանի գիտնականները հիպերտոնիայով պացիենտների եռամսյա փորձնական հետազոտության արդյունքում։ Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակված են Canadian Journal of Cardiology գիտական ​​ամսագրում։

Ֆիզիկական վարժությունների ծրագրին մասնակցելու համար գիտնականները  հավաքել են բարձր զարկերակային ճնշում  եւ մետաբոլիկ համախտանիշ ունեցող  60 մարդու։

3-ամսվա ընթացքում մասնակիցները բաժանվել են 2 խմբի, որոնք շաբաթական 5 անգամ կատարել են 15 րոպե կառուցվածքավորված յոգա կամ ձգումներ՝ ի լրումն շաբաթական 5 անգամ 30 րոպեանոց աերոբիկ վարժությունների:

Վերլուծվել են մասնակիցների այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են արյան ճնշումը, մարդաչափությունը, C- ռեակտիվ սպիտակուցը, գլյուկոզայի եւ լիպիդների մակարդակը: Բացի այդ, վերլուծվել են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են սեռը, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը, հանգստի վիճակում սիստոլիկ եւ դիաստոլիկ արյան ճնշումը, հանգստի ժամանակ սրտի կրճատումների հաճախությունը եւ զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ կատարվել է Ռեյնոլդսի համաձայն սրտանոթային հիվանդությունների ռիսկի գնահատում:

3 ամիս անց երկու խմբերում էլ նկատվել է հանգստի ժամանակ սիստոլիկ եւ դիաստոլիկ արյան ճնշման, միջին զարկերակային ճնշման եւ սրտի կրճատումների հաճախության նվազում:

Սակայն, յոգայով զբաղվելիս սիստոլիկ արյան ճնշումը կրճատվել է 10 մմ սնդիկի սյունով՝   ընդդեմ ձգումների խմբի 4 մմ սնդիկի սյան։ Յոգան նաեւ օգնել է նվազեցնել հանգիստ վիճակում սրտի զարկերի հաճախությունը եւ 10 տարվա սրտանոթային ռիսկը:

Թեեւ ապացուցվել էր, որ յոգան օգտակար է հիպերտոնիայով հիվանդներին այս դրական ազդեցության հիմքում ընկած ճշգրիտ մեխանիզմը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ:

«Ինչպես նշվել է մի քանի ուսումնասիրություններում, մենք խորհուրդ ենք տալիս հիվանդներին փորձել ընտրել ֆիզիկական վարժությունները եւ հիպերտոնիայի եւ սրտանոթային հիվանդությունների բուժման համար սթրեսի մակարդակը նվազեցնել ցանկացած այն ձեւով, որը նրանք առավել գրավիչ են համարում: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յոգայի կառուցվածքավորված պրակտիկաները կարող են ավելի առողջ հավելում լինել աերոբիկ վարժություններին, քան պարզապես մկանների ձգումները», - ասում է հետազոտության հեղինակ Փոլ Պուարյեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։