• Latest news

Հայաստանում մահացության պատճառների մեջ ոչ վարակիչ հիվանդությունների չափաբաժինը 80-90 տոկոս է

14 դեկտեմբերի, 2022  16:36

Հայաստանում մահացության պատճառների մեջ ոչ վարակիչ հիվանդությունների չափաբաժինը 80-90 տոկոս է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանում մարդիկ ավելի հաճախ մահանում են հենց նման հիվանդություններից։ Ռիսկի գործոններից Նանուշյանն առանձնացրեց ծխելը եւ առողջ սնվելու խնդիրը։

«Մենք ավելի ակտիվ իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, աշխատանքներ են տարվում նաեւ ԵԱՏՄ գործընկերների հետ ՝ մակնշումները փոխելու միջոցով։

Իրազեկման աշխատանքների գլխավոր թիրախը երեխաներն են, սակայն մեծահասակների շրջանում էլ ակտիվ աշխատանք է տարվում։ Երեխաների համար հայտնի հեռուստաալիքներում գովազդվող սննդամթերքի ավելի քան 65 տոկոսը  վնասակար է նրանց առողջության համար: Սա լուրջ խնդիր է»,-հավելեց փոխնախարարը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll