• Latest news

Սեքսուալ հետաքրքրության բացակայությունը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել

9 հունվարի, 2023  22:35

Տղամարդկանց մոտ սեքսուալ հետաքրքրության բացակայությունը կապված է ցանկացած պատճառով մահվան բարձր ռիսկի հետ, պարզել են Ճապոնիայի Յամագատա համալսարանի գիտնականները: Գիտնականների հոդվածը հրապարակվել է PLOS ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 40 եւ բարձր տարիքի 20 969 մարդ  (8 558 տղամարդ եւ 12 411 կին)։ Սեքսուալ հետաքրրության մակարդակը գնահատել են հարցման միջոցով, իսկ դրա եւ մահացության միջեւ կապը՝ համամասնական ռիսկերի մոդելի միջոցով, որը հաշվարկում է իրադարձության հավանականությունը՝ հաշվի առնելով որեւէ գործոնի ազդեցությունը եւ համարվում է ժամանակից կախված գործառույթ։

Հետազոտության ընթացքում մահացել է 503 մարդ, ընդ որում 67 մահը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների հետ, իսկ 162-ը՝ քաղցկեղի։ Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր մահացությունը եւ քաղցկեղից մահացությունը զգալիորեն բարձր են սեքսուալ հետաքրրություն չունեցող տղամարդկանց մոտ։

Համամասնական ռիսկերի մոդելը, որը հաշվի է առնում տարիքը, զարկերակային ճնշումը, դիաբետը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, կրթությունը եւ այլ գործոններ, ցույց է տվել, որ այն տղամարդկանց մոտ, որոնց հետաքրքիր չէ սեռական կյանքը, մահվան վտանգը 1,69 անգամ մեծանում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է