• Latest news

Կորոնավիրուսային կարանտինի ժամանակ կանայք ավելի շատ տնային գործեր են արել

11 հունվարի, 2023  22:35

Կորոնավիրուսային կարանտինի ժամանակ կանայք ավելի շատ տնային գործեր են արել, նույնիսկ եթե նրանք աշխատել են տղամարդկանց հետ հավասար, պարզել են Օհայո նահանգի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Personnel Psychology ամսագրում:

Հետազոտության արդյունքները հիմնված են Չինաստանից եւ Հարավային Կորեայից 223 զույգ տղամարդկանց եւ կանանց հարցման վրա, որոնցում երկու զուգընկերներն էլ աշխատել են: Մասնակիցներին հարցրել են տնից աշխատելու ընթացքում կատարած ոչ աշխատանքային գործերի քանակի մասին:

Պարզվել է, որ տղամարդիկ սովորաբար ավելի քիչ տնային գործեր են արել։ Բացի այդ, աշխատանքային ժամին տանը ամուսնու ներկայությունը բոլորովին չի թեթեւացրել տան գործերի հարցում կանանց ծանրաբեռնվածությունը։

Երկու երկրներում էլ կանայք հայտնել են, որ մեղքի ուժեղ զգացում են ունեցել, որ չեն հաղթահարում աշխատանքը եւ տան գործերը: Տղամարդկանց մեջ մեղքի բարձր զգացում հայտնաբերվել է միայն Հարավային Կորեայում։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ այն օրերին, երբ տղամարդիկ աշխատանքային ճկուն գրաֆիկ են ունեցել, կանայք կարողացել են ավելի շատ մասնագիտական աշխատանք կատարել: Ավելին, եթե կինը ծանր գրաֆիկ է ունեցել, տղամարդն ավելի շատ տնային գործեր է արել։

Հետազոտության հեղինակները նշել են, որ ընկերությունները պետք է տեղյակ լինեն այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են, երբ աշխատանքի ու ընտանեկան կյանքի սահմանները գնալով ավելի լղոզված են դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է