• Latest news

Ինչպե՞ս է վիտամին D-ն ազդում մարմնի տարբեր զանգված ունեցող մարդկանց վրա

19 հունվարի, 2023  23:50

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են վիտամին D-ի ազդեցության մեխանիզմը մարմնի զանգվածի տարբեր ինդեքսներ (BMI) ունեցող մարդկանց վրա։ Պարզվել է, որ այս նյութն ավելի բարենպաստ ազդեցություն է ունենում 25-ից ցածր BMI ունեցող մարդկանց վրա: Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:

Վիտամին D-ն անհրաժեշտ է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ կենսաբանական գործընթացների, այդ թվում՝ կալցիումի եւ մագնեզիումի կլանման համար: Այս միացության մի մասն օրգանիզմում արտադրվում է արեւի լույսի ազդեցության տակ, իսկ դրա դեֆիցիտը բուժում են սննդային հավելումների օգնությամբ: Նախորդ հետազոտությունների տվյալները ցույց են տվել, որ վիտամին D-ն կարող է որոշակի դեր խաղալ քաղցկեղի, ինչպես նաեւ սրտանոթային հիվանդությունների առաջացման եւ զարգացման գործում:

Հեղինակները ուշադրություն են հրավիրել վիտամին D-ի ազդեցության եւ հիվանդի քաշի հարաբերակցության վրա: Դրա համար տվյալներ են հավաքվել ավելի քան 16000 մասնակիցներից, որոնցից արյան նմուշներ են վերցրել՝ ընդհանուր եւ ազատ վիտամին D-ի, ինչպես նաեւ դրա մետաբոլիտների մակարդակն ուսումնասիրելու համար։

Պարզվել է, որ նյութի հավելումները մեծացրել են վիտամին D-ի նյութափոխանակության հետ կապված բիոմարկերների մեծ մասը, ընդ որում՝ անկախ մարդկանց քաշից։ Սակայն այդ ազդեցությունը շատ ավելի քիչ արտահայտված է եղել բարձր BMI ունեցող անձանց մոտ:

Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը բացատրում է քաղցկեղից, աուտոիմուն հիվանդություններից եւ այլ պաթոլոգիական վիճակներից մահացությունների 30-40 տոկոսով նվազումը ավելի ցածր BMI ունեցող մարդկանց կողմից վիտամին D ընդունելու դեպքում: Ընդ որում, 25-ից բարձր BMI ունեցողների համար վիտամին D-ի արդյունավետությունը նվազագույն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել