• Latest news

«Միասին կարող ենք ավելին». Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը Սփյուռքի բժիշկներին հրավիրում է մասնակցելու

1 փետրվարի, 2023  21:25

2023 թվականի հուլիսի 5-8-ը Երեւանում տեղի կունենա Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը։ «Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո անցկացվող համագումարը կհամախմբի Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բժիշկներին՝ Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերի խնդիրները քննարկելու, առողջապահության ոլորտում լավագույն փորձը փոխանցելու եւ Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելու համար։

Համահայկական ամենախոշոր միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական միջազգային բժշկական կոմիտեի (AMIC) եւ «Բժշկական Կոնգրես» հիմնադրամի աջակցությամբ, կանցկացվեն լիագումար նիստեր՝ աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ, գիտական սեկցիաներ բժշկության տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ թեմատիկ արբանյակային սիմպոզիումներ, բուն համագումարի ամսաթվից առաջ եւ հետո: Համագումարի պատվավոր նախագահը «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է։ Համագումարի համանախագահներն են Համբարձում Սիմոնյանը (Հայաստան), Վիգեն Խաչատրյանը (Արցախ) եւ Գեւորգ Յագճյանը (Սփյուռք)։

Առողջապահության ոլորտի հետաքրքրված մասնագետները հրավիրվում են գրանցվել համագումարի պաշտոնական կայքում՝ https://6imca.am/ru/#register եւ ներկայացնել գիտական թեզեր՝ https://6imca.am/ru:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է