• Latest news

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023 թվականին կշարունակվի

2 փետրվարի, 2023  18:15

Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում 2 բուժհաստատությունում ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիր (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:

Ընդհանրացված արդյունքները

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

  • 1727 հետազոտություն,
  • 93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
  • 67 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա»

  • 368 հետազոտություն,
  • 4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
  • 2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:

Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը:

Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է