• Latest news

Ծնոտ՝ սեփական կողոսկրից. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բարդ վիրատահատություն է կատարվել

5 ապրիլի, 2023  21:47

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն՝ քաղցկեղով հիվանդի ախտահարված ծնոտը վերականգվել է սեփական ոսկրով։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՈւԱԿ–ից, 65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:

IMG_9708.JPG (132 KB)

Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):

Կատարվել է վիրահատություն, որի ընթացքում

  • հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով,
  • կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա (բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները),
  • կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):

 IMG_9709.JPG (178 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել