• Latest news

Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը

23 մայիսի, 2023  13:37

Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը՝ ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE-ը (AIOC 5):

Համաժողովն ակնաբուժության ոլորտի ամենամյա խոշորագույն կրեդիտավորված միջոցառում է, որին հրավիրված են առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ և դասախոսներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից:

Ակնաբուժության ոլորտի վերջին նվաճումների, առաջընթացի մասին դասախոսություններով և վարպետության դասերով հանդես կգան աշխարհի հայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ։ Ոլորտի գիտակրթական ուշագրավ թեմաներ կներկայացնեն նաև ՀՀ մայրաքաղաքի և մարզերի, ինչպես նաև Արցախի ակնաբույժներ, կլինիկական օրդինատորներ:

  • Անցկացման վայրը՝ Առողջապահության Ազգային Ինստիտուտ :
  • Մասնակիցների թիվը` 400-500
  • Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 099228740, 091457517
  • Համաժողովը կրեդիտավորված է ավագ և միջին բուժաշխատողների համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել