• Latest news

Լիլիթ Ներսիսյանի եւ գործընկերների նոր մեթոդը բակտերիաների արձագանքը հակաբիոտիկներին պարզում է ընդամենը 5 րոպեում

29 մայիսի, 2023  14:58

Կարոլինսկա ինստիտուտի (Շվեդիա) գիտնականները մշակել են մոլեկուլային մեթոդ, որը կարող է մի քանի րոպեների ընթացքում որոշել՝ արդյոք բակտերիաները արձագանքում են հակաբիոտիկներին: Արդյունքները հրապարակված են Nature Microbiology ամսագրում, եւ այժմ հետազոտողները հույս ունեն պարզ թեստ մշակել բժիշկների օգտագործման համար:

«Մենք վստահ ենք եւ հուսով, որ սա կարող է դառնալ բազմաթիվ գործիքներից մեկը, որոնք անհրաժեշտ են բժիշկներին հակաբիոտիների նկատմամբ կայունության դեմ պայքարի համար, ինչը լուրջ եւ աճող խնդիր է», - ասում է Կարոլինսկա ինստիտուտի մանրէաբանության, ուռուցքային եւ բջջային կենսաբանության ամբիոնի դոցենտ Վիսենտ Պելեչանոն:

Մեթոդը կոչվում է 5PSeq, հեշտ է օգտագործման մեջ եւ հիմնված է մատրիցային ՌՆԹ-ի (mRNA) սեքվենավորման վրա, որը մանրէները քայքայում են սպիտակուցի սինթեզի ընթացքում: Չափումները ցույց են տալիս, թե ինչպես են բակտերիաների վրա ազդում շրջակա միջավայրի տարբեր գործոնները, ինչպիսիք են հակաբիոտիկների բուժումը եւ սթրեսի այլ տեսակները:

Հետազոտողները մեթոդը փորձարկել են ընդհանուր առմամբ 96 տարբեր տեսակի բակտերիաների վրա՝ բարդ կլինիկական նմուշներից, վերցրած, օրինակ կղանքից  եւ հեշտոցից, ինչպես նաեւ բաղադրյալ պարարտանյութի նմուշներից: Ընդամենը մի քանի րոպեում նրանք կարողացել են տեսնել՝ արդյոք բակտերիաները արձագանքում են հակաբիոտիկային բուժմանը, թե ոչ: Ազդեցությունն առավել նկատելի է եղել մոտ կես ժամ հետո։

3N Bio-ն ընկերություն է, որը հիմնադրվել է դոկտոր Պելեչանոյի եւ նրա մի քանի գործընկերների կողմից՝ մեթոդ մշակելու եւ կլինիկական կիրառման համար արագ մոլեկուլային թեստ ստեղծելու համար: Նրանք այժմ ֆինանսավորում են ստացել Շվեդիայի հետազոտական ​​խորհրդից՝ Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ նման թեստի հայեցակարգի ապացույցը ցույց տալու համար:

«Չափազանց կարեւոր է, որ բժիշկները կարողանան բակտերիալ վարակներով ծանր հիվանդների համար արագ ընտրել համապատասխան հակաբիոտիկները՝ հակաբիոտիկների անտեղի օգտագործումը կրճատելու համար», - ընդգծում է դոկտոր Պելեչանոն: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության փորձարկման ժամանակակից մեթոդները կարող են տեւել ժամեր կամ նույնիսկ օրեր, սակայն հաճախ բուժումը պետք է ավելի արագ կատարվի՝ հիվանդի համար լուրջ հետեւանքներից խուսափելու համար: Դրա պատճառով հաճախ նշանակվում են լայն սպեկտրի հակաբիոտիկներ, ինչը մեծացնում է ռեզիստենտություն զարգացման ռիսկը»:

Բացի հակաբիոտիկների նկատմամբ կայունության չափման, այս մեթոդը կարող է օգտագործվել՝ օգնելու հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են բակտերիաները հաղթահարում սթրեսը եւ փոխազդում միմյանց հետ: Հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել աղիքների բարդ նմուշները՝ պարզելու համար, թե ինչպես են բակտերիալ համայնքները փոխազդում մեր աղիքներում եւ նպաստում առողջությանն ու հիվանդություններին:

Ուսումնասիրությունը ֆինանսավորվել է Ռագնար Սեդերբերգի հիմնադրամի, Շվեդական հետազոտական ​​խորհրդի, Կնուտ եւ Ալիսա Վալլենբերգների հիմնադրամի (Վալլենբերգ ակադեմիայի կրթաթոշակ), ԵՄ-ի «Հորիզոն 2020 ծրագրի» եւ այլ կազամակերպությունների կողմից: Ամբողջական ցանկը կարելի է գտնել գիտական ​​հոդվածում։ 3 NBio-ն հիմնադրվել է Վիսենտե Պելեչանոյի եւ հոդվածի երկու առաջին հեղինակների՝ Սյուզան Բուշի եւ Լիլիթ Ներսիսյանի կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել