• Latest news

Մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, խորհուրդ է տրվում այցելել Նարկոլոգիական ազգային կենտրոն 

31 մայիսի, 2023  16:55

Այն մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, խորհուրդ է տրվում այցելել մեր կենտրոն, որտեղ անցկացվում է հոգեբանի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նշանակվում է նաեւ դեղորայքային բուժում: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարկոլոգիական ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։

Նա տեղեկացրեց, որ 2020 թվականից հաստատությունում ներդրվել է սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություն թմրամոլների, ալկոհոլամոլների եւ ծխողների համար:

«Գործում է նաեւ թեժ գիծ։  Կենտրոն զանգողների 50 տոկոսը թողնում է ծխելը»,-նշեց Նազինյանը։

Նա կարծում է, որ պատշաճ կամքի եւ մոտիվացիայի դեպքում ցանկացած մարդ կարող է թողնել ծխելը:

Փորձագետը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում երեխաների հետ, այդ թվում՝ դպրոցական առարկայի շրջանակներում առողջ ապրելակերպ վարելու, ինչպես նաեւ դեռահասների իրազեկման միջոցառումների շրջանակներում:

Սուրեն Նազինյանը նկատեց, որ դեռահասներն ավելի հաճախ սկսում են ծխել ինքնահաստատման նպատակով, ուստի խնդիրը նաեւ արժեքային համակարգի եւ դաստիարակության ոլորտում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll