• Latest news

Որքա՞ն ժամանակ կարող է երեխան անցկացնել հեռախոսի առջեւ

1 հունիսի, 2023  22:44

Նոր Զելանդիայի գիտնականները ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ պարզել են անվտանգ ժամանակահատված, որը վաղ տարիքի երեխան կարող է անցկացնել հեռախոսի առջեւ։ Գիտնականներն իրենց աշխատանքը հրապարակել են Քենթերբերիի համալսարանի կայքում։

Հիմնվելով ավելի քան 6000 երեխաների տվյալների վրա՝ հետազոտողները գնահատել են էկրանի ազդեցությունը ինը ամսական, երկու, չորս, հինգ եւ ութ տարեկան երեխաների վրա: Նրանք գնահատել են երեխաների մանկության տարբեր փուլերում էկրանների առջեւ անցկացրած ժամանակը, ինչպես նաեւ երեխաների զարգացման աստիճանը։

Երեխաները, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել էկրանների առջեւ վաղ մանկության տարիներին՝ ինն ամսից մինչեւ հինգ տարի, ավելի ցածր միավորներ են հավաքել լեզվական եւ կրթական կարողությունների առումով։

Գիտնականների խոսքով՝ երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացրել էկրանի առջեւ, ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն երեխաների գործունեության սոցիալապես հագեցած տեսակներին՝ խաղեր, թանգարաններ այցելություններ եւ այլն):

«Վաղ մանկությունն այն ժամանակն է, երբ ծնողներն ամենամեծ ազդեցությունն են ունենում երեխաների սովորությունների վրա, եւ դա առողջ սովորություններ ձեւավորելու կարեւոր ժամանակաշրջան է: Ուստի կարեւոր է նվազեցնել էկրանի ժամանակը վաղ մանկության տարիներին»,-եզրափակել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել