Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ միլիոնավոր մարդիկ վտանգում են իրենց առողջությունը ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածության պատճառով։ Մեծ է նրանց կաթված ստանալու հավանականությունը։ Գիտնականների ստեղծած մոդելը գործնականում հաստատել է այս մտավախությունները։
Միացյալ Նահանգներում քներակի սթենոզով տառապում է երկրի բնակչության 5 տոկոսը։ Այս ախտորոշումը հաճախ բարդանում է գլխուղեղում թրոմբների առաջացմամբ, որոնք կարող են խցանել անոթներն անգամ արագ քայլքի կամ լողալու ժամանակ։ Ինչն էլ կարող է հանգեցնել կաթվածի։
Վիճակագրությունը վկայում է քներակի սթենոզ ունեցող ամերիկացիների թվի կտրուկ աճի մասին։ Դրա դեպքում զարկերակը խցանվում է բազմաթիվ փոքր բշտերով։ Այժմ ԱՄՆ-ում այս պաթոլոգիայով 16,5 մլն մարդ կա։
Սակավ շարժուն կենսակերպը, ավելորդ քաշը, ծխելը եւ դիաբետը մտնում են ռիսկի գործոնների ցուցակի մեջ։ Ինչպես տեղեկացրել է Physics of Fluids ամսագիրը, գիտնականները ստեղծել են քներակներից մեկի համակարգչային սիմուլյացիա։ Այն կառուցել են մի քանի տարբերակներով, խցանման տարբեր աստիճաններով։ Իսկ հետո ենթարկել են ծանրաբեռնվածության։
Փորձերը ցույց են տվել. մարզումները նպաստում են առողջ եւ մի քիչ խցանված քներակների ամրացմանը։ Բայց նրանց համար, որտեղ խցանումն ուժեղ է եղել, շատ բարձր ռիսկեր են պարզվել։
2021թ. իրականացվել է Եվրոպայում 13 000 կաթվածների մետաանալիզ։ Ապացուցվել է. զայրույթը, սթրեսը եւ ծանր ֆիզիկական բեռնվածություններն ակնհայտորեն կապված են կաթվածի բարձր ռիսկի հետ բշտերի տեղաշարժի պատճառով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day