• Latest news

Կարճատեսությունը, հեռատեսությունը եւ կուրությունը կապված են տարեց մարդկանց դեմենցիայի հետ. JAMA Ophthalmology

14 հուլիսի, 2023  13:34

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ տեսողության վատացումը եւ կորուստը 71-ից բարձր տարիքի մարդկանց մոտ կարող են կապված լինել դեմենցիայի հետ։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Ophthalmology ամսագրում։

Բժիշկներն ուսումնասիրել են ԱՄՆ 71-ից բարձր տարիքի մոտ երեք հազար քաղաքացիների տվյալները, որոնք մասնակցել են ծերացման ավելի խոշոր՝ NHATS հետազոտությանը։ Նրանք գնահատել են մասնակիցների տեսողությունը մոտ եւ հեռու տարածություններում եւ այն, թե որքան լավ կարող էին նրանք զանազանել օբյեկտները տարբեր ֆոներին։ Թեստերն իրականացվել են պլանշետներով, եւ գիտնականները հաստատել են, որ ճիշտ կատարման դեպքում այս մեթոդը չի զիջում բժշկի սովորական զննմանը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսողության կորուստ ունեցող մասնակիցներն ավելի հաճախ են տառապել դեմենցիայով տեսողության խնդիրներ չունեցող մարդկանց համեմատ։ Բոլոր անձանց շրջանում, որոնք մասնակցել են հետազոտությանը, 12,3 տոկոսի մոտ եղել են տկարամտության նշաններ։ Կարճատես պացիենտների մոտ դեմենցիայի նշաններ են հայտնաբերվել 19,5 տոկոսի, իսկ հեռատեսների մոտ՝ 21,5 տոկոսի մոտ։ Չափավորից ծանր (ներառյալ տեսողության կորուստը) խախտումներ ունեցող մարդկանց մոտ դեմենցիա հանդիպել է 32,9 տոկոսի դեպքում։

Դեմենցիայի դեպքերի մինչեւ 40 տոկոսը կարող է առաջանալ ռիսկի 12 գործոններով պայմանավորված, որոնց վրա մարդիկ կարող են ազդել։ Դրանք են ծխելը, հիպերտոնիան եւ լսողության կորուստը։ Այդ գործոնների ցուցակում կարող են Նոր տվյալներ ավելացնել տեսողության խախտումները։ Եթե պատճառահետեւանքային կապը հաստատվի գալիք հետազոտություններում, դա կարող է նշանակել, որ մարդիկ, որոնք  քայլեր են ձեռնարկում տարիքի հետ տեսողական խնդիրները նվազագույնի հասցնելու համար, կարող են նաեւ նվազեցնել դեմենցիայի հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է