• Latest news

Վառ լույսի ազդեցությունը բարելավում է քունը քրոնիկական սթրեսի ժամանակ. PLOS Biology

14 սեպտեմբերի, 2023  19:09

Ցզինան համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ վառ լույսը բարելավում է սթրեսի ենթարկված մկների քունը, ինչպես նաեւ պարզել են այդ էֆեկտի հիմքում ընկած նյարդային ուղին, գրել է PLOS Biology ամսագիրը։

Հայտնի է, որ վառ լույսով բուժումը բարելավում է քնի խանգարումներ ունեցող մարդկանց քունը, բայց թե ինչպես է այն աշխատում եւ արդյունավետ է արդյոք քնի սթրեսով պայմանավորված խանգարումների ժամանակ, հայտնի չէր։ Հետազոտողները ենթադրել են, որ այդ էֆեկտի համար պատասխանատու է ուղեղի լատերալ հաբենուլա հատվածը, քանի որ այն ոչ միայն լուսային ազդանշաններ է ստանում աչքերից, այլեւ կարող է ազդել ուղեղի այլ հատվածների վրա, որոնք կարգավորում են քունը։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ քրոնիկական սթրեսը հանգեցրել է դանդաղ քնի փուլի երկարացմանը։ Նրանց հաջողվել է վերադարձնել մկների քնի նորմը՝ ազդելով նրանց վրա վառ լույսով։ Այդպիսի էֆեկտ է ունեցել նաեւ լատերալ հաբենուլայի «անջատումը» սթրեսի ենթարկված մկների համար։ Հակառակը, այդ գոտու ակտիվացումը հանգեցրել է սթրեսի չենթարկված մկների դանդաղ քնի փուլի երկարացմանը։

Այնուհետեւ, հերթով ակտիվացնելով այդ գոտու տարբեր նեյրոնները՝ հետազոտողները հայտնաբերել են բջիջներ, որոնք կարեւոր դեր են խաղում սթրեսի դեպքում քնի խանգարման գործում։ Նրանք նաեւ պարզել են, որ լուսազգայուն նեյրոնները լատերալ ծնկաձեւ միջուկում (LGN) բնական կերպով դանդաղեցնում են լատերալ հաբենուլայի աշխատանքը։ Դա բացատրում է, թե ինչու վառ լույսով բուժումը կարող է նվազեցնել սթրեսով պայմանավորված դանդաղ քնի խանգարումները։

Գիտնականների հայտնաբերած մեխանիզմները կարող են թույլ տալ ապագայում մշակել լուսաբուժման օպտիմալ մեթոդներ եւ, գուցե, դեղաբանական միջամտություններ՝ ուղղված այդ նյարդային ուղուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է