• Latest news

Մենք կարող ենք աշխատել միայն մեր անձնակազմի հետ. ԿԽՄԿ–ն՝ հայ բժիշկներին Արցախ տեղափոխելու մասին

22 սեպտեմբերի, 2023  17:23

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ շուրջ 2 ժամ բողոքի ակցիա անող բուժաշխատողներից մի քանիսը հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան բուժաշխատողները հավաքվել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ և պահանջում են ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։

DSC_0680.jpg (2.25 MB)

Բժշկական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջները ներկայացրել են Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն, խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

DSC_0692.jpg (1.54 MB)

Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հենց այսօր իրենց ուժերով Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել 9–ը վիրավոր անձինք, և արդեն ստանում են բուժօգնություն Ստեփանակերտում, ինչպես նաև բուժպարագաներ են փոխանցել այդ հիվանդանոցին։

«Այս հարցերով զբաղվելու միակ հնարավորությունը դա կողմերի, որոշում կայացնողների համաձայնությունն է։ Առանց գոնե մեկ որոշում կայացնողի համաձայնության մենք չենք կարող որևէ գործողություն իրականացնել։ Եվ դա նույնպես շեշտվել  է մեր հանդիպման ընթացքում», – ասաց նա։

Դիտարկմանը, որ  Ադրբեջա՞նն է խոչընդոտում Կարմիր Խաչի աշխատանքին, նա ասաց, որ ոչ մի կողմին չի կարող մատնանշել։

«Մենք վարում ենք կոնֆիդենցիալ երկխոսություն կողմերի հետ և կոնֆիդենցիալ երկխոսության նպատակն այն է, որպեսզի հնարավորինս կարողանանք մարդասիրական հարցերը ուշադրության կենտրոնում պահելով հասնել որևէ լուծումների։ Կոնֆիդենցիալ երկխոսությունը չի նախատեսում հանրության հետ այդ պարագայում բովանդակային մասով կիսվելը», – ասաց Ամատունին։  

Հարցին` արդյոք կարող են իրենք կազմակերպել Հայաստանից բուժաշխատողների տեղափոխումն Արցախ, Զառա Ամատունին շեշտեց` ԿԽՄԿ–ն չի կարող նման գործելաոճ որդեգրել. «Մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, բնականաբար համագործակցում ենք համապատասխան պատկան մարմինների հետ։ Ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ, բայց մեր գործելաոճը, դրանից բացի, ենթադրում է, որ կարող ենք աշխատել միայն մեր անձնակազմի և կամավորների հետ»,– ասաց նա։

DSC_0642.jpg (1.58 MB)

Ակցիայի մասնակից Արեգա Հովսեփյանը, որը ծնվել և մեծացել է Արցախում, նշեց, որ իրենք հստակ ասել են, որ բժիշկները սպասելու ժամանակ չունեն. «Մեր հանդիպումը բավարար չէր, բայց որոշ խոսակցություններ էլ եղան, որոնք, կոնֆիդենցիալությունից ելնելով, չեմ բարձրաձայնի։ Մենք նաև ասացինք, որ ԿԽՄԿ–ն չպետք է սպասի այնքան, որ վիճակը ծայրահեղ լինի, քանի որ արդեն այդպիսին է»:

Նշենք, որ բուժաշխատողները ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ են եկել անգլալեզու պաստառներով, որոնց վրա գրված է. Բուժաշխատողներն ուզում են մեկնել Արցախ», «Բոլորն ունեն առողջության իրավունք», «Բժիշկներն Արցախի հետ են», «Արեք ձեր գործը»:

DSC_0624.jpg (1.71 MB)

DSC_0698.jpg (1.51 MB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել