• Latest news

Նիդերլանդացի ուրոլոգը՝ հայ մասնագետների մասին

29 սեպտեմբերի, 2014  23:46

Ի՞նչ կարծիք ունեն օտարերկրացի մասնագետները հայաստանցի ուրոլոգների մասին: Այդ հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ուրոլոգ Ջոն Հեեսաքերսի (Նիդերլանդներ) հետ:

Ջոն Հեեսաքերսին դուր է գալիս այն, որ հայ ուրոլոգները միշտ հետաքրքրվում են ոլորտի բոլոր նորություններով, իրենց սովորական առօրյաին չառնչվող նորույթներով: Հայ ուրոլոգները, մասնագետի խոսքով, միշտ պատրաստ են սովորելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու, եւ այդ փաստը հարգանքի է արժանի:

«Կարծում եմ, որ հայ ուրոլոգների մտածելակերպը, տեխնիկական հմտությունները եւ գիտելիքները բարձր մակարդակի են», - ասել է Ջոն Հեեսաքերսը:

Նա նշել է նաեւ, որ երկու տարին մեկ Ուրոլոգների Եվրոպական Ասոցիացիայի անդամները այցելում են Հայաստան՝ իրենց փորձով կիսվելու եւ ոլորտի նորությունները ներկայացնելու նպատակով: Այդ այցելությունները, նրա կարծիքով, նույնպես նպաստում են երկրում ուրոլոգիայի պատշաճ մակարդակի ապահովմանը: Դա էլ Հեեսաքերսին հիմք է տալիս մտածելու, որ բոլոր այն նորույթները, որոնք դեռ չկան Հայաստանում, մոտ ապագայում արդեն հասանելի կլինեն:

Ջոն Հեեսաքերսը Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի 16-րդ կորգրեսում մասնակցելու համար: Նա զեկույցներ է կարդացել գերակտիվ միզապարկի, կանացի սեռական դիսֆունկցիաների եւ ցավոտ միզապարկի սինդրոմի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել