• Latest news

Միայնակ մարդիկ քաղցկեղից մահանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում. ուսումնասիրություն

20 հոկտեմբերի, 2023  10:01

Միայնակ ապրող մարդիկ քաղցկեղից մահանալու մեծ ռիսկի են ենթարկվում, ասվում է Cancer ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Քաղցկեղի ամերիկյան միության հետազոտողները ցույց են տվել, որ քաղցկեղից մահանալու վտանգը 32%-ով ավելի բարձր է միայնակ ապրող մեծահասակ ամերիկացիների համար, քան այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են այլոց հետ: Տղամարդկանց մոտ այս ռիսկն էլ ավելի բարձր է՝ 38%, իսկ միայնակ ապրող կանանց մոտ՝ 30%։

Հատկապես անհանգստացնող են եղել միջին տարիքի մարդկանց (45-ից 64 տարեկան) տվյալները, որոնց քաղցկեղից մահանալու վտանգը 43%-ով ավելի է եղել, քան այլ մարդկանց հետ ապրողներինը։

Հետազոտողներն ուսումնասիրել են այս հարցը՝ օգտագործելով 1998-ից 2019 թվականների տվյալներն ավելի քան 473,000 չափահասների վերաբերյալ Առողջապահության ազգային գործակալության մահացության ազգային ինդեքսի հետազոտության արդյունքում: Տվյալներին հետևել են 22 տարի՝ մենակ ապրելու և քաղցկեղից մահվան կապը հաշվարկելու համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ ապրելու և քաղցկեղից մահվան ռիսկի միջև կապն ավելի ուժեղ է եղել սպիտակամորթ չափահասների և կրթվածության բարձր մակարդակ ունեցող մեծահասակների շրջանում, քան ռասայական/էթնիկ փոքրամասնությունների և կրթական ցածր մակարդակ ունեցող մեծահասակների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել