• Latest news

Երիկամների քրոնիկ հիվանդությունը մեծացնում է հանկարծակի սրտի կանգի վտանգը

27 հոկտեմբերի, 2023  20:10

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ երիկամների քրոնիկ հիվանդությունը ավելի քան յոթ անգամ մեծացնում է հանկարծակի սրտի կանգի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAHA-ում (Journal of the American Heart Association):
Սրտի կանգը ամբողջ մարմնում արյան շրջանառության հանկարծակի դադարեցումն է՝ սրտի արդյունավետ կծկման անկարողության հետևանքով: Այս վիճակը շատ վտանգավոր է, քանի որ ուղեկցվում է հիպոքսիայով՝ օրգանների ու հյուսվածքների թթվածնային քաղցով։
Հետազոտությանը մասնակցել է Իսպանիայից և Լատինական Ամերիկայի երկրներից 295 քաղաքացի, որոնք նախկինում սրտի կանգ են ունեցել, հաղորդում է RenTV-ն։ Գիտնականներն ուսումնասիրել են հետազոտվողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալները և պարզել քրոնիկական հիվանդությունների առկայությունը։ Այսպես, հետազոտության մեջ ներգրավվածների 51%-ի և սրտի կանգից փրկվածների մոտ ախտորոշվել է երիկամների քրոնիկ հիվանդություն:
Գիտնականները նաև նշել են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, որում պետք է ներգրավվեն այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել