• Latest news

Live Science. Կարմրահերները գենետիկ մուտացիաների պատճառով այլ կերպ են զգում ցավը

8 նոյեմբերի, 2023  21:28

Բրիտանացի անեսթեզիոլոգ Ջայդիփ Պանդիտը նշել է, որ կարմրահեր մարդիկ ավելի ուժեղ  են զգում ջերմաստիճանի հետ կապված ցավը: Նրանք նաև ավելի զգայուն են որոշ ցավազրկողների նկատմամբ, հաղորդում է Live Science-ը։

Համարվում է, որ կարմիր մազերով մարդկանց 20%-ով ավելի ընդհանուր անզգայացում է պահանջվում սեդատիվ վիճակում մնալու համար (դեղորայքային քնի վիճակ): Կարծիք կա նաև, որ նման մարդկանց վրա ավելի վատ է ազդում տեղային անզգայացումը։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրահերներն իրականում ավելի զգայուն են օփիոիդային ցավազրկողների նկատմամբ, ինչպիսիք են մորֆինը և ֆենտանիլը:

Պանդիտը հավելել է, որ կարմրահերները  ցավն այլ կերպ են զգում, քան մյուս մարդիկ: Կարմրահերներն ավելի սուր են զգում այրվածքների ցավը, իսկ էլեկտրահարման հետևանքով վնասվածքներից ցավի զգացողությունը նրանց մոտ ավելի պակաս է արտահայտված։

Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է մելանոկորտին-1 ընկալիչի գենի մուտացիաներով՝ MC1R: Այս գենը պատասխանատու է մազերում, մաշկում և աչքերում պիգմենտի տեսակի և քանակի համար: Բացի այդ, այս գենի տարբերակը, որը կոչվում է կարմրահեր MC1R, ստիպում է մելանոցիտներին (մաշկի բջիջները, որոնք արտադրում են մելանին  պիգմենտը) մկների մոտ արտադրել  ավելի քիչ POMC կոչվող նյութ: POMC-ը բաժանվում է մի քանի հորմոնների, որոնք ազդում են ցավի և օփիոիդների նկատմամբ զգայունության վրա՝ կարգավորելով հատուկ ընկալիչների ակտիվությունը:

Օրգանիզմում POMC-ի ցածր պարունակություն ունեցող մկների մոտ  ցավի նկատմամբ զգայունությունը  բարձրանում է, իսկ  որոշ  ոչ ափիոնային ցավազրկող դեղամիջոցների նկատմամբ՝   նվազում: Ենթադրվում է, որ MC1R-ում նմանատիպ մուտացիաները կարող են ազդել մարդու ցավի ընկալման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll