• Latest news

Գիտնականները պարզել են` երբ են կորոնավիրուս ունեցած հիվանդների մոտ վերականգնվում համի ու հոտառության զգացողությունները

11 նոյեմբերի, 2023  19:03

Լավ նորություն կա այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց համի և հոտառության զգացողությունը COVID-19-ի մեղմ դեպքից հետո. նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կողմնակի ազդեցությունը հիմնականում անհետանում է վարակվելուց երեք տարի անց:

Իտալացի հետազոտողները ուսումնասիրել են COVID-ի բուժման արդյունքները 88 մարդկանց մոտ, ովքեր կորցրել են իրենց համի և հոտառության զգացողությունը համաճարակի սկզբում, և բոլորն էլ վարակվել են COVID-19-ի «մեղմ ձևով» 2020 թվականի մարտ և ապրիլին: Հիվանդների միջին տարիքը հետազոտության սկզբում եղել է 49 տարեկան:

Թեթև COVID-19-ը սահմանվում է որպես հիվանդություն առանց ստորին շնչուղիների հիվանդության նշանների:

Համեմատած 88 հիվանդների հետ, ովքեր երբեք COVID-19-ի դրական թեստ չեն ունեցել, հոտառության և/կամ համի կորստի տեմպերը (չափված ստանդարտ թեստերով) մոտավորապես նույնն են եղել երեք տարի անց, հայտնում է Իտալիայի Տրիեստի համալսարանի բժիշկ Պաոլո Բոսկոլո-Ռիզոյի ղեկավարած թիմը: 

«3-ամյա հետազոտության վերջում հոտառության դիսֆունկցիան համեմատելի էր երկու խմբերում էլ», - գրում են գիտնականները՝ JAMA Otolaryngology-Head and Neck Surgery-ի իրենց հոդվածում:

Ինչ վերաբերում է համի զգացողության կորստին (համային դիսֆունկցիա), Բոսկոլո-Ռիցոյի խումբը նմանապես «ոչ մի էական տարբերություն» չի գտել այն մարդկանց միջև, ովքեր ունեցել են մեղմ COVID-19 և այն խմբերը, ովքեր երբեք չեն ունեցել COVID-19, երկու և երեք տարի անց:

Թեև շատ հիվանդներ, ովքեր տառապել են COVID-19-ով, իսկապես բողոքել են համի և հոտառության թուլացած զգացումից, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զգայարանների վերականգնումը տեղի է ունենում ժամանակի ընթացքում:

Օրինակ, թեև թեթև COVID-19 ունեցող մարդկանց մոտ երկու երրորդը (64.8%) ասել է, որ կորցրել է հոտառությունը և/կամ համը հիվանդության ժամանակ, այդ թիվը մեկ տարի անց նվազել է մինչև մոտ 32%, ապա 20.5%՝վարակվելուց երկու տարի անց և վերջապես մոտ 16% երեք տարի անց:

Հետազոտողները նշել են, որ վերջին թիվը միայն մի փոքր է տարբերվում այն ​​մարդկանց խմբից, ովքեր երբեք COVID-19-ի դրական տեստ չեն ունեցել:

Եզրակացությունը, ըստ հետազոտողների, հետևյալն է. COVID-19-ով նախկին հիվանդներին «պետք է վստահեցնել, որ հոտառության վերականգնումը, կարծես, շարունակվում է նախնական վարակվելուց հետո 3 տարի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել