• Latest news

Բուսական սպիտակուցը մկանների սինթեզի համար ավելի քիչ արդյունավետ է, քան կենդանականը. Journal of Nutrition

8 դեկտեմբերի, 2023  17:56

Մաստրիխտի համալսարանի գիտնականները (Նիդեռլանդներ) պարզել են, որ սպիտակուցի բուսական աղբյուրներն այնքան արդյունավետ չեն տարեց մարդկանց մկանային զանգվածի սինթեզի համար, որքան ավանդական կենդանական աղբյուրները, գրում է Journal of Nutrition-ը:

 Բուսակերության և վեգանության հանրաճանաչության հետ կապված, որոնք ներառում են կենդանական ծագման մթերքներից խուսափելը, հոլանդացի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե արդյոք սպիտակուցի բուսական աղբյուրներն արդյունավետ են տարեցների մոտ մկանային զանգվածի կառուցման և պահպանման համար: Դրան մասնակցել են 65-ից 85 տարեկան 16 առողջ կամավորներ: Փորձի առաջին փուլում մասնակիցները պետք է ուտեին մի ուտեստ, որը ներառում էր տավարի աղացած միս (100 գրամ): Երկրորդ օրը կամավորներին առաջարկվել է ևս մեկ կերակուր, որը բաղկացած էր չմշակված, սովորաբար օգտագործվող բույսերի վրա հիմնված սպիտակուցային բաղադրիչներից, ինչպիսիք են քինոան, սոյան, սիսեռը և լոբին:

Յուրաքանչյուր կերակուրի ընդունումից հետո գիտնականները չափել են մասնակիցների օրգանիզմում մկանային սպիտակուցի սինթեզի արագությունը։ Պարզվել է, որ նմանատիպ կալորիականությամբ և սպիտակուցի պարունակությամբ (36 գրամ) տավարի մսով կերակրատեսակն ավելի արդյունավետ է մկանային զանգված կառուցելու համար, քան վեգանական ուտեստը։ Կամավորների արյան պլազմայի ամինաթթուների պրոֆիլի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տավարի միս ուտելուց հետո մկանային սպիտակուցի սինթեզի արագությունը 47%-ով աճել է վեգանական սննդակարգի համեմատ: Բացի այդ, կենդանական արտադրանքը կարողացել է 139%-ով բարձրացնել լեյցինի մակարդակը մասնակիցների արյան մեջ։ Այս ամինաթթուն անհրաժեշտ է մկանային մանրաթելերի արտադրության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել