• Latest news

Օստեոպորոզի դեմ նշանակվող դեղամիջոցներից մեկը՝ կրծագեղցի քաղցկեղի դեմ պայքարի միջո՞ց

3 հոկտեմբերի, 2014  20:25

Մոնրեալում գործող ՄաքԳիլի համալսրանին կից առողջության կենտրոնի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ օստեոպորոզով տառապող մարդկանց ոսկրերի քայքայման կանխարգելմանը միտված դեղամիջոցներից մեկը՝ բիսֆոսֆոնատը կարող է նաեւ կրծագեղձի քաղցկեղով ախտորոշված՝ հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար օգտակար գտնվել: Հետազոտության արդյունքները, Medical Daily-ի վկայակոչմամբ, Journal of the National Cancer Institute ամսագրի վերջին համարում են նկարագրութուն գտել: 

Հայտնի է, որ քաղցկեղային բջիջները ուռուցքից առանձնանալու եւ օրգանիզմի այլ հատվածներում, ներառյալ՝ ոսկրերի մեջ զարգացումը շարունակելու հատկություն են դրսեւորում: Ամերիկյան օնկոլոգների ընկերակցության տվյալներով, կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղով ախտորոշման դեպքերի ավելի քան երկու երրորդ մասի պարագայում ուռուցքից անջատված բջիջների՝ մինչեւ ոսկրերը տարածում է նկատվում, մինչդեռ մետաստատիկ ախտահարման այս ցավագին տարբերակի կանխարգելման որեւէ արդյունավետ միջոց բժշկության դեռեւս հայտնի չէ:

Մոնրեալի համալսարանականները բժշկական տվյալներ են հավաքագրել զարգացման վաղ փուլում գտնվող կամ լիմֆային հյուսվածքների ախտահարմամբ բնորոշվող կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված 21 հազար (գլխավորապես՝ հետդաշտանադադարային տարիքի) կանանց մասին, որոնց մի մասը, նախքան ախտորոշումը կամ դրանից հետո, բիսֆոսֆոնատի օգնությամբ բուժման կուրս են անցել: Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ զարգացման վաղ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կանանց մոտ, օստեոպորոզի դեմ նշանակվող դեղամիջոցն ընդունելու պարագայում, ոսկրերի մետաստատիկ ախտահարման նշանակալիորեն ցածր ռիսկ է գործում: 

Գիտահետազոտական խմբի անդամները նշել են, որ հետագա կլինիկական հետազոտությունների կարիք են զգում՝ ձեռք բերված եզրահանգումների՝ ստանդարտ պրակտիկայում կիրառման անհրաժեշտությունը հիմնավորելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել