• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի էվոլյուցիոն հատվածի նոր գործառույթներ

31 հունվարի, 2024  10:25

Նեյրոկենսաբանության նիդեռլանդական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի ոչ մեծ եւ հաճախ տեսադաշտից բաց թողնվող հատվածը, որը հայտնի է որպես վերին բլթեր, կարեւոր դեր է խաղում տեսողության եւ ընկալման աշխատանքում։ Հետազոտությունը հրապարակվել է eLife գիտական ամսագրում։

Հայտնի է, որ տեսողական տեղեկության մշակման համար պատասխանատու է ուղեղի հատուկ հատվածը՝ տեսողական կեղեւը։ Միեւնույն ժամանակ, գոյություն ունեն քիչ զարգացած տեսողական կեղեւ ունեցող կենդանիներ, որոնց տեսողությունը ավելի ֆունկցիոնալ է։ Այդ դիտարկումները մասնագետներին մղել են այն մտքին, որ տեսնելու ունակությունը կախված է նաեւ ուղեղի այլ հատվածներից։ Նեյրոկենսաբանները ուշադրություն են հատկացրել վերին բլթերին, քանի որ դրանք էվոլյուցիոն առումով հին կառուցվածք են եւ առկա են ողնաշարավորների բոլոր տեսակներում։

Հետազոտողները փորձեր են կատարել մկների վրա, քանի որ դրանք անատոմիական նմանություն ունեն մարդկանց հետ եւ ունեն ինչպես տեսողական կեղեւ, այնպես էլ վերին բլթեր։ Թեստերը ներառել են 16 փորձեր, որոնց ընթացքում կրծողներին սովորեցրել են ճանաչել ֆիգուրները տարբեր ֆոներին եւ արձագանքել դրանց։

Այնուհետեւ գիտնականները լույսի օգնությամբ ժամանակավորապես ապաակտիվացրել են վերին բլթերը։ Պարզվել է, որ այդ վիճակում կենդանիները դեռ կարող էին արձագանքել ֆիգուրներին, բայց նրանց համար շատ ավելի դժվար էր դարձել ճանաչել ներկայացված կերպարները։

Ուղեղային ակտիվության ուսումնասիրությունը ցույց է տվել նեյրոնների բնորոշ ակտիվացում ուղեղի որոշակի գոտիներում։ Նեյրոկենսաբանների խոսքով՝ դա մատնանշում է առանձնահատուկ նեյրոնային կոդի մասին, որը ծառայում է օբյեկտների հայտնաբերմանը։ Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ ուղեղում գոյություն ունեն տեսողական տեղեկության մշակման զուգահեռ ուղիներ։

Մասնագետները նշել են, որ իրենց հայտնագործությունը կարող է օգտագործվել մարդկանց տեսողության տարբեր խանգարումների բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել