• Latest news

Հայաստանում ամեն տարի գրանցվում են քաղցկեղով հիվանդության 8 000 նոր դեպք եւ 5 000 մահ. ուռուցքաբան

1 փետրվարի, 2024  16:28

Հայաստանում ամեն տարի գրանցվում են քաղցկեղով հիվանդության 8 000 նոր դեպք եւ 5 000 մահ։ Հարեւան երկրներում հիվանդացության եւ մահացության համամասնությունը նույնն  է, ինչ եւ Հայաստանում։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը։

Նա ավելացրել է, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է քաղցկեղով հիվանդության 10 մլն նոր դեպք, եւ այդ հիվանդության պատճառով մահանում է 5 մլն մարդ։

Ավետիսյանը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում կնկատվի քաղցկեղով հիվանդացության աճի միտում, ընդ որում՝ ուռուցքային հիվանդությունների որոշ տեսակներով նկատվում է մահացության կրճատման միտում։

«Դա հստակ երեւում է զարգացած երկրներում։ Մահացությունը նվազում է կաթնագեղձի, հաստ աղիի, արգանդի վզիկի քաղցկեղների մասով։ Դրանք օնկոլոգիայի այն տեսակներն են, որոնք հաջողությամբ ենթարկվում են կանխարգելման եւ ենթարկվում են սքրինինգի։

Ընդհանուր առմամբ մեզ մոտ առաջընթաց է նկատվում, բայց դեռ անելու շատ բան կա։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում բուժման համար արտասահման մեկնելու իմաստ չկա։

Հայաստանում տղամարդկանց շրջանում ամենից հաճախ արձանագրվում է թոքերի եւ շնչուղիների քաղցկեղ, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ծխող երկիր է համարվում։ Կանանց շրջանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունը կաթնագեղձի քաղցկեղն է։ Դրա հայտնաբերումը կապված է ախտորոշման բարելավման հետ։

Կաթնագեղձի բուժման հարցում հաջողությամբ ավարտվել է պիլոտային ծրագիրը, եւ մենք պատրաստ ենք համահանրապետական սքրինինգի։ Բժիշկներն սպասում են ֆինանսավորման, գնդակը կառավարության կողմում է»,- ասել է բժիշկը։

Նա ափսոսանք է հայտնել, որ բնակչության թիրախային խմբի ընդամենը 40 տոկոսն է (55-60 տարեկան) Հայաստանում մամոգրաֆիա անցել պիլոտային ծրագրի շրջանակում, այն դեպքում, երբ ոսկե չափորոշիչ է համարվում 70 տոկոսը։

«Էլ ավելի է անհանգստացնում այցելությունների ցածր մակարդակը (70 տոկոս) կրկնակի կանչի ժամանակ, երբ որեւէ կասկածելի բան է հայտնաբերվում։

Աճի միտում է նկատվում տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի, հաստ աղիի, միզապարկի քաղցկեղի, իսկ կանանց շրջանում՝ վահանաձեւ գեղձի մասով. այստեղ նկատվում են բուժման շատ լավ արդյունքներ, եւ մահացությունն էլ շատ ցածր է։

Ինչ վերաբերում է արգանդի վզիկի քաղցկեղին, ապա այս ուղղությամբ մեծ հաջողություններ չկան, մենք հետ ենք մնում թե՛ սքրինինգի, թե՛ դոնորության մասով»,- ընդգծել է նա։

Ավետիսյանը հիշեցրել է, որ դեպքերի 50-60 տոկոսի դեպքում քաղցկեղի առաջացման պատճառը կապված է կենսակերպի, սննդի, ծխելու, ավելորդ քաշի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll