• Latest news

Ակտիվ կենսակերպը կապված է երիկամների հիվանդությունների առաջացման վտանգի նվազման հետ. BJSM

7 փետրվարի, 2024  23:22

Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզիկական ակտիվության ամենշաբաթյա բարձր մակարդակը կապված է երիկամային հիվանդությունների վտանգի նվազման հետ շաքարային դիաբետի, ավելորդ քաշի եւ ճարպակալման ժամանակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine-ում (BJSM)։

Հետազոտությանը մասնակցել է 1 746 մարդ, որոնք ունեցել են ավելորդ քաշ, ճարպակալում կամ դիաբետ, նրանց միջին տարիքը կազմել է 58 տարեկան։ Գիտնականները հավաքել են տվյալներ փորձարկվողների առողջական վիճակի մասին եւ խնդրել տեղեկացնել այն մասին, թե շաբաթը որքան ժամանակ են անցկացնում շաժման մեջ։ Չափավոր եւ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության մակարդակները չափվել են հետազոտության սկզբում, մեկ տարի, չորս տարի եւ ութ տարի հետո՝ հատուկ թրեկերների օգնությամբ, սարքեր, որոնք հետեւել են տարածության մեջ օբյեկտի դիրքին։

12-ամյա դիտարկումները ցույց են տվել, որ փորձարկվողների մեկ երրորդի մոտ (567 մարդ) սկսել է առաջանալ երիկամների քրոնիկական հիվանդություն՝ դրանց զտիչ ֆունկցիայի վատացում (ավելորդ հեղուկի դուրսբերում օրգանիզմից) մինչեւ 60 եւ ավելի քիչ միլիլիտր մեկ րոպեում։

Գիտնականները հաշվել են, որ չափավոր եւ ինտենսիվ ֆիզիկական վարժություններով զբաղվող մասնակիցների մոտ (շաբաթը 239-469 րոպե) զգալիորեն նվազել է երիկամների քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը, նրանց համեմատ, ովքեր զբաղվել են 220 րոպեից քիչ։

Հետազոտողներն ընդգծել են, որ ցանկացած ինտենսիվության ակտիվությունը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար։ Նրանք ավելորդ քաշ, ճարպակալում եւ երկորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ են տվել ամեն օր մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրել (67 րոպե) չափավոր ինտենսիվության ակտիվությանը արագ քայլքի, հեծանիվ քշելու, մանրաքայլ վազքի կամ լողի միջոցով, որպեսզի իջեցվի երիկամների քրոնիկական հիվանդությունների զարգացման հավանականությունը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել