• Latest news

Գիտնականները պարզել են վաղածին երեխաների թոքային արհեստական օդափոխության վտանգները

13 փետրվարի, 2024  08:29

Բազմաթիվ  վաղածին  երեխաներին  շնչելու համար թոքերի արհեստական օդափոխություն է պահանջվում: Սակայն երկարատև թոքային օդափոխությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները կամ թոքերի արհեստական օդափոխիչի կողմից առաջացած վնասվածքները, գրում է Biophysical Society-ն:

Գիտնականներ Յոնաս Նաումանը և Մարեյկե Ցինկը, որոնք ուսումնասիրում են թոքային օդափոխության դեպքում մեխանիկական լարվածության ֆիզիկան   Լայպցիգի համալսարանում, հայտնաբերել են որոշ մեխանիզմներ, որոնք բացատրում են, թե ինչու են վաղածինների թոքերը հատկապես զգայուն սթրեսի նկատմամբ:

«Երբ դուք նորմալ եք շնչում, ձեր դիաֆրագմը և ձեր կողերի միջև եղած մկանները բացասական ճնշում են ստեղծում  թոքերի ներսում: Բայց երբ  թոքերի արհեստական օդափոխությամբ եք շնչում, դուք ավելորդ հիդրոստատիկ ճնշում եք ստեղծում: Իսկ թոքերի արհեստական օդափոխության ժամանակ գործող ուժերը բոլորովին այլ են, քան նորմալ շնչառության ժամանակ։ Եվ դա, հավանաբար, բջիջներին որոշակի  վնաս է պատճառում», - բացատրել է  Ցինկը:

Օգտագործելով պտղի և հասուն առնետների թոքերի հյուսվածքը՝ հետազոտողները Լայպցիգի համալսարանական հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքի աշխատակիցների հետ միասին օգտագործել են տարբեր լարվածություններ՝ դրանց միջև հանգստի փուլերով, որոնք համանման են այն գործողություններին, որոնք թոքերում տեղի են ունենում թոքերի արհեստական  օդափոխության ժամանակ:

Նույնիսկ ցածր ճնշման դեպքում վաղածին առնետների թոքային հյուսվածքը տարբեր բնութագրեր է ցույց տվել: Թոքերի հյուսվածքը փոխել է իր ձևը և անսովոր կերպով արձագանքել սթրեսին։ Ավելին, նրանք պարզել են, որ պտղի թոքերը ավելի մեծ  դեֆորմացիայի են  ենթարկվում, քան հասուն մարդու  թոքերը:

Հետազոտողները նաև պարզել են, որ թոքերի վրա ճնշման փոփոխություններն ազդում են  նատրիումի փոխադրումն ապահովող երկու ուղիների՝ էպիթելային նատրիումի ուղու վրա, որը կարևոր դեր է խաղում օրգանիզմում ջրի և աղի հավասարակշռությունը պահպանելու գործում:

«Դա կարող է պատճառ լինել, որ թոքերի հեղուկը չկարողանա լավ  ներծծվել արյան շրջանառության մեջ վաղաժամ ծննդաբերությունից հետո», - բացատրել է Նաումանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է