• Latest news

ՀՀ-ում նախատեսվում է օրինականացնել «կենսաբանական մահ» հասկացությունը՝ օրգանների պատշաճ փոխպատվաստման նպատակով

21 փետրվարի, 2024  14:13

Հայաստանում «կենսաբանական մահ» հասկացությունը պետք է օրինականացվի։ Այս մասին Ազգային ժողովում, առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Մարդու օրգանների եւ/ կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 21-ին հայտնել է առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ կստեղծվի իրավական հիմք այն օրգանների ցուցակի հաստատման համար, որոնք ենթակա են վերցվելու՝ հետագա փոխպատվաստման նպատակով։

«Գործընթացը կարող է գործարկվել միայն լիազորված մարմնի կողմից ուղեղի կամ մարդու կենսաբանական մահվան գրանցումից հետո»,- ասել է Գասպարյանը։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել