• Latest news

Սթրեսի մակարդակն ավելի բարձր է երկարաժամկետ հարաբերությունների մեջ գտնվող կանանց համար. Psy Med

22 փետրվարի, 2024  12:20

Մոնրեալի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ երկարատեւ հարաբերությունների մեջ գտնվող կանանց համար սթրեսի մակարդակն ավելի բարձր է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychosomatic Medicine (Psy Med) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 2 338 մեծահասակ զույգ, որոնց տվյալները ստացվել են 2006-2012թթ.։ Գիտնականները զույգերին հետեւել են չորս տարի՝ գնահատելու համար հուզական սթրեսի եւ նրանց ֆիզիկական առողջության մակարդակների հարաբերակցությունը զուգընկերների միջեւ։ Հետազոտողները չափել են նաեւ մասնակիցների ալոստատիկ բեռնվածության մակարդակները։ Այս ցուցանիշն արտացոլում է սթրեսին տրվող ավելորդ արձագանքը, որը հանգեցնում է օրգանիզմի վաղաժամ հյուծման։

Ալոստատիկ բեռնվածությունը  հաշվվել է օրգանիզմի մի քանի համակարգերի բնութագրերի հիման վրա՝ իմունային (գնահատվել է С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը), մետաբոլիկ (չափվել է լիպոպրոտեինային մեծ խտության խոլեստերինը, ընդհանուր խոլեստերինը եւ գլիկացված հեմոգլոբինը), երիկամային (գիտնականները ֆիքսել են С ցիստանինի մակարդակը), սիրտ-անոթային (սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշման ցուցանիշները, սրտի զարկերի հաճախակիությունը) եւ անթրոպոմետրիկ (մարմնի զանգվածի ինդեքսը եւ կոնքի չափը)։

Պարզվել է, որ զուգընկների ալոստատիկ բեռնվածության մակարդակները զգալի չափով փոխկապակցված են եղել։ Հետազոտողների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ զույգերի հուզական վիճակը սինքրոնացվում է ժամանակի ընթացքում։ Պարզվել է նաեւ, որ երկարաժամկետ հարաբերություններում (ավելի քան չորս տարի) կանանց ալոստատիկ բեռնվածությունը բարձրացել է (համապատասխանելու համար զուգընկերոջ մակարդակին) ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Ամենայն հավանականությամբ, այս էֆեկտը պայմանավորված է նրանով, որ կանայք ավանդաբար ավելի շատ ուշադրություն են հատկացնում միջանձնային հարաբերություններին։

Նշվել է, որ կանանց ալոստատիկ բեռնվածության ավելացումը կապված չի եղել հարաբերությունների որակի վատացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել