• Latest news

Սոցիալական միկրոբիոմի գաղտնիքները. ինչպես են մարդիկ հիվանդություններ փոխանակում միմյանց հետ

24 փետրվարի, 2024  10:11

Կենսաբանները մարդու մարմնում հաշվել են մոտ 30 տրիլիոն մարդկային բջիջներ, բայց պարզվել է, որ միկրոբիոմի բջիջներն ավելի շատ են՝ մոտ 39 տրիլիոն։ Մանրէների, վիրուսների եւ սնկերի ամբողջությունը մեր օրգանիզմում անվանում են միկրոբիոմ։

Ինչպես տեղեկացրել է Nature ամսագիրը, Իտալիայի Տրենտոյի համալսարանի կենսաբանների միջազգային խումբը իրականացրել է առաջին մեծ հետազոտությունը, որի ընթացքում համեմատել է տարբեր մարդկանց միկրոբիոմների կազմերը գենետիկ մակարդակում։

Մարդկանց միկրոբիումներն ինքնատիպ են, բայց պարզվում է, որ դրանք մասամբ ենթարկվում են փոխանակման շրջապատողների, հատկապես մտերիմ մարդկանց հետ։ Հետազոտությունը զարմանալի արդյունքի է հանգեցրել. միկրոբիոմի կազմը 50 տոկոսով կարող է համընկնել մայրերի եւ նրանց նորածինների մոտ, այն դեպքում, երբ ամուսինների եւ զուգընկերների մոտ՝ 13 տոկոսով։ Ստացվում է, որ միկրոբները «տեղափոխվում» են մտերիմ մարդկանց միջեւ։

Այդ փոխադարձ «տեղափոխությունը» կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ կրել բացասական բեռնվածություն։ Օրինակ, բարձրացնել իմունիտետը, հիվանդությունների հանդեպ դիմացկունությունը։ Կամ, հակառակը, առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ նույնիսկ վնասել օրգանիզմին, առաջ բերել լուրջ պաթոլոգիաներ։

Նոր հետազոտությունը ոչ թե պարզապես բարձրացնում է լուրջ հարցեր կողք կողքի ապրող մարդկանց միկրոֆլորայի փոխադարձ ազդեցության մասին, այլեւ օգնում է փնտրել վիրուսների, մանրէների եւ այլ միկրոօրգանիզմների հետ կապված հիվանդությունների բուժման հատուկ միջոցներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել