• Latest news

X հիվանդության համաճարակ. ե՞րբ է այն սպասվում, ի՞նչ հարուցիչից է այն առաջանալու. զրույց Մերի Տեր-Ստեփանյանի հետ

23 փետրվարի, 2024  21:29

X հիվանդությունը կարող է գալ, 3, 10 կամ 20 տարի հետո։ Համավարակ, միունույնն է, լինելու է։ Դրան միշտ պետք է պատրաստ լինել։


Եթե 2017-18 թվականներին նախապատրաստական աշխատանքներ չտանեինք, քովիդի ելքերը ավելի վատը կլինեին։


Քովիդի արդյունքում մարդիկ սկսեցին ձեռքերը լվանալ, օգտագործել հականեխիչներ։ Որոշ մարդկանց համար դա սովորություն է դարձել, մինչև հիմա պահում են հականեխիչներն իրենց պայուսակներում։


Քովիդի պատվաստանյութի պատրաստումը պահանջեց 300 օր, հաջորդի համար դրված է պատվաստանյութի պատրաստման 100 օրվա ժամկետ։ Ես առաջինը կպատվաստվեմ այդ պատվաստանյութով, քանի որ գիտեմ, թե որքանով դա փորձարկված և արդյունավետ կլինի։


Մեր շնչած օդից կամ սննդից շատ ավելի մեծ խնդիրներ կարող ենք ունենալ, քան պատվաստանյութերից։


Մեր գիտելիքները հուշում են, որ վիրուսները կենդանական ծագում են ունենալու․ մեծ է հավանականությունը, որ հաջորդը կարող է լինել թռչնագրիպը։


Հաշվարկների համաձայն՝ այսպես շարունակվելու դեպքում 2050 թվականին հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը լինելու է մահվան պատճառների մեջ ավելի առաջ, քան քաղցկեղը։

Հարցազրույց Մերի ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում:

Մերի Տեր-Ստեփանյան

Մերի Տեր-Ստեփանյանը պրոֆեսոր համաճարակաբան է, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչը։ Հանդիսանում է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների» հայկական ասոցիացիայի գիտ.քարտուղար, վարակաբանների և կլինիկական մանրէաբանների եվրոպական ասոցիացիայի անդամ (ESCMID): Հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատանք, 3 դասագիրք, 3 մեթոդական ձեռնարկ և 2 գյուտարարական առաջարկ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll