• Latest news

Գանգուղեղային վնասվածքները վերափոխում են ամբողջ ուղեղի նեյրոնային ցանցը. CerCor

26 փետրվարի, 2024  10:16

Մասաչուսեթսի նահանգի Թաֆտսի համալսարանի նեյրոկենսաբանները ուսումնասիրել են վնասվածքներին ուղեղի արձագանքման նոր տվյալները։ Նրանք պարզել են, որ գլխի վնասվածքի հետեւանքները դուրս են գալիս հարվածի սկզբնական տեղի սահմաններից։ Հետազոտությունը հրապարակվել է Cerebral Cortex (CerCor) ամսագրում։

Գիտնականները կիրառել են վիզուալացման նոր տեխնիկա, որը միավորում է նեյրոնների ակտիվության ֆլուորեսցենտային սարքերը էլեկտրոդների հետ։ Դա թույլ է տալիս գնահատել ուղեղի արձագանքը գանգուղեղային վնասվածքներին (ԳՈւՎ)։ Այս մոտեցման շնորհիվ մասնագետները կարողացել են հետեւել եւ գրառել փոխգործակցությունները ուղեղի տարբեր մասերի միջեւ վնասվածքից հետո՝ գրանցելով նոր նյարդային ուղիների ձեւավորումը կորսված կապերի վերստեղծման համար։

Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ ԳՈւՎ-ը, որը սովորաբար առաջանում է լուրջ հարվածների դեպքում, ինչպիսին են ավտովթարները կամ ընկնելը, առաջ են բերում ուղեղի լայնորեն տարածված արձագանք, որը դուրս է գալիս վնասվածքի տեղի սահմաններից։

Հատկանշական է, որ ուղեղը սկսում է ինքնավերականգնման եւ հարմարման պրոցես՝ նոր նյարդային ուղիներ ստեղծելով երկու կիսագնդերում, փորձելով վերստեղծել կորսված կապերը։ Այս ադապտիվ արձագանքը մատնանշում է ուղեղի ճկունության եւ կայունության մակարդակը, որը մինչ այդ թերագնահատված էր ԳՈւՎ հետազոտություններում։

Դա նշում է այն մասին, որ ուղեղի արձագանքը վնասվածքին ներառում է ամբողջ ուղեղի վերակազմակերպման բարդ պրոցեսը, եւ ոչ թե սահմանափակվում է վնասված հատվածով։

Անսպասելի արդյունքներից մեկը վնասվածք ստացած մկների ուղեղի ակտիվության շաբլոնների փոփոխությունն էր, որը նկատելիորեն տարբերվում էր առողջ ուղեղի շարժման եւ հանգստի սպասելի շաբլոններից։ Դրա փոխարեն վնասված ուղեղը ցուցադրում էր ակտիվության միասնական պատկեր, անկախ այն բանից՝ արդյոք մկները շարժվել են, թե եղել անշարժ վիճակում։

Ուղեղի ակտիվության մոդելների այս հոմոգենացումը ենթադրում է ուղեղի՝ վիճակները փոխելու ունակության խանգարում՝ կախված առաջադրված խնդրից, ինչը կարեւոր ասպեկտ է ուղեղի նորմալ գործունեության համար։ Չնայած այդ խանգարմանը՝ մկները պահպանել են անվի մեջ վազելու ունակությունը, ինչը նշում է այն մասին, որ ուղեղը կարող է գտնել խնդիրները կատարելու նոր միջոցներ՝ չնայած իր փոփոխված վիճակին։

Գիտնականները հուսով են, որ իրենց հայտնագործությունը թույլ կտա մշակել բուժման ավելի արդյունավետ մեթոդներ, որոնք կկարողանան մեղմել գանգուղեղային վնասվածքների երկարաժամկետ հետեւանքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել