• Latest news

ԱՄՆ-ում COVID-19 համավարակի սկսվելուց հետո հակադեպրեսանտների օգտագործման մակարդակն ավելացել է մոտ 64 տոկոսով

27 փետրվարի, 2024  10:42

COVID-19 համավարակի սկսվելուց հետո կտրուկ ավելացել է հակադեպրեսանտների քանակությունը, որոնք նշանակում են դեռահասներին եւ երիտասարդներին, հատկապես կանանց, վկայում է ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը։

Եթե մինչեւ համավարակը հակադեպրեսանտներ ընդունում էր 12-25 տարեկան երիտասարդների ավելի մեծ թվաքանակ, ապա 2020թ. մարտից հետո հակադեպրեսանտներ նշանակելու մակարդակը բարձրացավ մոտ 64 տոկոսով, նշվել է հետազոտության արդյունքներում, որը ներկայացվել է Միչիգանի համալսարանի մասնագետների կողմից եւ հրապարակվել Pediatrics ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են տվյալների ազգային շտեմարանը, որը տեղեկություններ է պարունակում ԱՄՆ դեղատների տված դեղատոմսերի 92 տոկոսի մասին։ Նրանք հայտնաբերել են, որ հակադեպրեսանտների դեղատոմսերը համավարակի ժամանակ ավելի շատ տրվել են կանանց։

2020թ. մարտից հետո այդ ցուցանիշը ավելացել է 130 տոկոսով դեռահաս աղջիկների շրջանում (12-17 տարեկան) եւ 60 տոկոսով՝ 18-25 տարեկան երիտասարդ կանանց շրջանում։

Ի տարբերություն կանանց՝ հակադեպրեսանտների նշանակման մակարդակը երիտասարդ տղամարդկանց շրջանում 2020թ. մարտից հետո գրեթե չի փոխվել, իսկ արական սեռի դեռահասների շրջանում նվազել է, ինչը զարմացրել է գիտնականներին։

Նրանց կարծիքով՝ ավելի հավանական բացատրությունն այն է, որ համավարակի ժամանակ արական սեռի դեռահասները կարող էին բաց թողնել բուժզննումները, ինչը նվազեցրել է ախտորոշման եւ բուժման հնարավորությունները։

Հեռավար ուսուցման անցնելը նույնպես կարող էր նվազեցնել ուսուցիչների եւ դպրոցների այլ աշխատակիցների կողմից հոգեկան առողջության հետ կապված խնդրի բացահայտումը արական սեռի դեռահասների շրջանում։

Հետազոտողների խոսքով՝ հակադեպրեսանտների թվի ընդհանուր աճը կարող է կապված լինել ոչ միայն հոգեկան առողջության վատացման հետ։ Հոգեթերապիայի երկար հերթերն, օրինակ, նույնպես կարող են խաղալ իրենց դերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է