• Latest news

Գիտնականները ստեղծել են մարդկային ուղեղի նոր մոդել նյարդաբանական հիվանդությունների ուսումնասիրման համար

28 փետրվարի, 2024  23:48

ԱՄՆ Սոլքի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները ստեղծել են մարդկային ուղեղի նորարարական մոդել՝ ֆունկցիոնալ աստրոցիտների (նյարդային հուսվածքի օժանդակ բջիջներ) մեծ քանակությամբ։ Նոր մշակումը թույլ կտա ավելի խոր ուսումնասիրել բորբոքման պրոցեսը նյարդաբանական հիվանդությունների ժամանակ, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում։

Մարդու ուղեղը նեյրոնների բարդ ցանց է, որոնք ուղարկում եւ ընդունում են հատուկ ազդանշաններ։ Բայց նեյրոնները՝ որպես հիմնական բջիջներ, այդ պրոցեսի միայն մի մասն են։ Բացի նյարդային բջիջներից՝ ուղեղում  կան մոտ 85 մլրդ օժանդակ բջիջներ, որոնք կոչվում են գլիյաներ։ Ամենատարածվածը աստրոցիտներն են։ Դրանք կարեւոր են առողջության պահպանման եւ նեյրոնների ակտիվության համար։

Ուղեղի նոր օրգանոիդ մոդելը, որն ստեղծվել է լաբորատորիայում, ներառում է հասուն, ֆունկցիոնալ աստրոցիտներ։ Դրանք կատարում են հենակետային ֆունկցիա՝ լրացնելով նեյրոնների միջեւ առկա բացերը, եւ գոյացնում են հեմատոէնցեֆալիկ պատնեշ (ֆիզիոլոգիական պատնեշ արյունատար համակարգի եւ ԿՆՀ-ի միջեւ)՝ պաշտպանելով ուղեղը վարակներից եւ օտար նյութերից։

Հետազոտողները նշել են, որ նորարարական մոդելը կարող է օգտագործվել ուղեղի բորբոքման պրոցեսի եւ թթվային սթրեսի ավելի մանրամասն ուսումնասիրման համար՝ նյարդաբանական հիվանդությունների, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը, դեպքում։ Գիտնականներին արդեն հաջողվել է պարզել, որ աստրոցիտների հատուկ ենթատեսակը ներառված է հակաբորբոքային ուղիներում՝ կապված բջիջներում միջնորդավորված մետաբոլիկ եւ էներգետիկ սթրեսի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է