• Latest news

Գիշերը խմած սպիրտային ըմպելիքը նվազեցնում է ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաները. Sleep

29 փետրվարի, 2024  12:31

Բրաունի համալսարանի (Ռոդ Այլենդի նահանգ) ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են քնի կառուցվածքի եւ մարդու հանգստի որակի վրա ալկոհոլի ազդեցությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Sleep գիտական ամսագրում։

Փորձին մասնակցել է 30 առողջ մեծահասակ, որոնք չափավոր ոգելից խմիչք են օգտագործել։ Կամավորները ստուգում են անցել հետազոտությունից առաջ, ներառյալ ակտիգրաֆիան քնի ռեժիմի մոնիթորինգի համար, ինչպես նաեւ պարտավոր են եղել փորձին նախորդած օրերին հետեւել քնի կայուն ժամանակացույցի։

Երեք գիշերվա ընթացքում մասնակիցները քնելուց առաջ ստացել են ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ Գիտնականները հետեւել են նրանց քնին պոլիսոմնոգրաֆիայի օգնությամբ՝ կենսաֆիզիոլոգիական փոփոխությունների համալիր գրանցում, որը ներառում է ուղեղային ալիքների, աչքերի շարժման եւ մկանային ակտիվության չափումները։

Պարզվել է, որ օգտագործած ոգելից խմիչքը հանգեցրել է դանդաղ քնի փուլի տեւողության ավելացման առաջին երեք գիշերվա ընթացքում։ Այդ փուլը վճռական նշանակություն ունի ֆիզիկական վերականգնման եւ հիշողության կենտրոնացման համար։

Սակայն ալկոհոլը կրճատել է արագ քնի փուլը՝ կապված երազներ տեսնելու, հիշողության եւ հույզերի մշակման հետ։ Ավելի կարճ արագ քունը ենթադրում է, որ ալկոհոլը միջամտում է քնի բնական ցիկլին՝ պոտենցիալ առումով ազդելով մտածական ֆունկցիաների եւ հուզական առողջության վրա։

Այդ խանգարումները կարող են վատացնել քնի վերականգնողական որակը, ինչը կհանգեցնի հոգնածության զգացողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների խախտման հաջորդ օրը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել