• Latest news

Աղիքային մանրէները կարող են տեսողության կորուստ առաջացնել. Cell

1 մարտի, 2024  22:14

Մկների վրա կատարված նոր հետազոտության համաձայն՝ աղիքային մանրէները կարող են առաջացնել տեսողության կորուստ աչքի որոշ հիվանդությունների ժամանակ։ Սակայն հիվանդությունը կարել է բուժել հակաբիոտիկներով։ Այսպիսի եզրահանգման են եկել Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականներն իրենց հետազոտությունում, որը հրապարակվել է Cell ամսագրում։

Թիմը հայտնաբերել է աղիքային մանրէներ մկների աչքերի վնասված հատվածներում՝1 Crumbs (CRB1) սպիտակուցում մուտացիաներով, որը հաճախ դառնում է աչքերի ժառանգական հիվանդությունների պատճառ։ Դրա առկայությունը առաջացնում է պիգմենտային ռետինիտ (4 տոկոս), որը հանգեցնում է պերիֆերիկ եւ գիշերային տեսողության կորստի, եւ 10 տոկոս բնածին Լեբերի ամավրոզի՝ ցանցաթաղանթի ժառանգական հիվանդություն, որը հանգեցնում է լիակատար կուրության։

CRB1-ի հետ կապված հիվանդություններում տեսողության խանգարումներն սկսվում են վաղ տարիքում։ Աղիքային մանրէների հայտնաբերումից հետո թիմը փորձել է պարզել, թե արդյոք դրանք վնասում են ցանցաթաղանթը։

Ընդունված էր կարծել, որ Crb1 սպիտակուցը հայտնաբերվում է միայն գլխուղեղի եւ ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելում (RPE)։ Առաջին անգամ փորձերի ընթացքում հոդվածի հեղինակները հայտնաբերել են, որ աղիների պատը եւս առաջ է բերում այդ սպիտակուցը։ CBR1մուտացված գենը բավականաչափ Crb1սպիտակուց չի առաջացնում, ինչն էլ հանգեցնում է այդ երկու պաշտպանիչ պատնեշների խախտման։

Այդ պատճառով աղիքային մանրէները անցնում են արյան հոսքի միջով դեպի ցանցաթաղանթ եւ վնասում այն։ Հակաբիոտիկներով բուժումը նվազեցրել է վնասված տեղամասերի թիվը եւ կանխել տեսողության կորուստը։

Գիտնականների ստացած արդյունքները ցույց են տալիս, որ աղիները եւ աչքերը կապված են այլ միջոցով. կենդանի մանրէները կարող են աղիներից տեղափոխվել ցանցաթաղանթ։ Գիտությունը դեռ մինչեւ վերջ չի հասկացել օրգանների կապը, բայց հետազոտությունը նոր հորիզոններ է բացում տեսողական հիվանդությունների բուժման համար։

Ցանցաթաղանթի հետ կապված խնդիրները կարող են հայտնվել նաեւ գենային մուտացիաներ չունեցող մարդկանց մոտ։ Վերջերս բժիշկ ակնաբույժը պատմել է, թե էլ ինչը կարող է դառնալ տեսողական լուրջ խնդիրների պատճառ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է