• Latest news

Գերմշակված մթերքները կարող են քաղցկեղ առաջացնել. British Medical Journal

2 մարտի, 2024  08:17

Ավստրալիայի Դիքինի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ նախուտեստների օգտագործումը, որոնք ուլտրամշակված մթերքներից են (արագ պատրաստման լապշա, քաղցրահացեր), կարող է ավելացնել քաղցկեղի, սրտի հիվանդությունների, ինչպես նաեւ հոգեկան խանգարումների վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում (British Medical Journal)։

Գիտնականների աշխատանքը ավելի վաղ կատարված բազմաթիվ հետազոտությունների մետա-ուսումնասիրությունն է գերմշակված սննդի օգտագործման եւ առողջության համար դրա աննպաստ հետեւանքների հավանականության միջեւ կապի թեմայով։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չիպսերի, ֆասթ ֆուդի, գործարանային հրուշակեղենի եւ արագ պատրաստման կերակուրների հաճախակի օգտագործումը հարաբերակցվում է առողջության վատացման հետ։

Մասնավորապես, ուլտրամշակված մթերքները բարձրացրել են շնչառական, հոգեկան, աղեստամոքսային, սիրտ-անոթային եւ կարդիոմետաբոլիկ հիվանդությունների (որոնց թվում՝ ճարպակալման եւ դիաբետի) առաջացման եւ մահացու ելքերի վտանգը։

Հետազոտողների խոսքով՝ այդ մթերքներն ունեն բարձր էներգետիկ արժեք, բայց դրանց բաղադրությունում քիչ են վիտամիններն ու այլ սննդարար նյութերը։ Բացի այդ, նման սննդի մշակման եւ փաթեթավորման արդյունաբերական մեթոդները կարող են հանգեցնել դրանց մակերեսին վտանգավոր միացությունների եւ աղտոտող նյութերի հայտնվելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել