• Latest news

Երկտեղանի հեծանվով զբոսանքը բարելավում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտների եւ նրանց խնամողների կյանքի որակը. հետազոտություն

2 մարտի, 2024  15:39

Երկտեղանի հեծանիվը կարող է դառնալ դրական դեղատոմս Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտների եւ նրանց համար, ովքեր խնամում են նրանց, պարզել են գիտնականները։

Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտները բարելավել են կյանքի ընդհանուր որակը, բարձրացրել շարժունությունն ու քայլքի արագությունը իրենց խնամողների հետ համատեղ երկտեղանի հեծանվով զբոսանքներից հետո, ինչի մասին հետազոտողները նախատեսում են տեղեկացնել ապրիլին, Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի ամենամյա հանդիպման ժամանակ, տեղեկացրել է UPI-ն։

Խնամողները նույնպես օգուտ են քաղել այդ զբոսանքներից՝ տեղեկացնելով սթրեսից հետո իրենց վերականգնվելու տվյալների բարելավման մասին, վկայել են արդյունքները։

«Հեծանվով զբոսանքների ինքնատիպ ծրագիրը, որը միավորել է Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց եւ նրանց խնամողներին, կարող է բարելավել երկու հեծանվորդների ֆիզիկական, հուզական եւ հոգեկան վիճակը եւ բարձրացնել նրանց կյանքի որակը»,- հայտնել է  կենսաբժշկական գիտությունների պրոֆեսոր Գրինվիլի Հարավային Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր, հետազոտող Ջենիֆեր Թրիլկը։

Պարկինսոնի հիվանդությունը նյարդային համակարգի խորացող դեգեներատիվ հիվանդություն է։ Պացիենտներն ավելի վատ են կառավարում իրենց մարմինը, տառապում դողից, ոտքերի կաշկանդվածությունից, քայլվածքի եւ հավասարակշռության հետ կապված խնդիրներից։

Հետազոտության շրջանակում պացիենտները եւ նրանց խնամող մարդիկ շաբաթը երկու անգամ ութ շաբաթվա ընթացքում վիրտուալ իրականությունում ստացիոնար երկտեղանի հեծանիվ են վարել։ Հետազոտությանը մասնակցել են Պարկինսոնի հիվանդություն ունեցող ինը պացիենտ եւ նրանց խնամողները։

Յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ մեծ հեռուստաէկրանները, որոնք սինքրոնացրել են հեծանվի ինտենսիվությունը, ստեղծել են հեծանիվ վարելու զգացողություն բաց օդում, իրական գեղատեսիլ երթուղիներով։

Հետազոտողների խոսքով, քանի որ հեծանիվը երկտեղանի էր, խնամողները կարողացել են օգնել պացիենտներին ավելի մեծ արագությամբ պտտել ոտնակները, ինչն ավելի մեծ օգուտ է բերել առողջությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել