• Latest news

Պերուում դենգե տենդի դեպքերն արագորեն աճում են

3 մարտի, 2024  08:24

Պերուի Պիուրա քաղաքի աղքատ թաղամասի՝ Պեդրեգալ Գրանդեի բնակիչները դեֆիցիտի պատճառով օրական ընդամենը 30 րոպե ջուր են ստանում՝ ստիպված լինելով այն հավաքել պլաստիկ տարաներում, որոնք դարձել են մոծակների բազմացման վայր, գրում է AP-ն։

Կիզիչ արևը և օդորակման բացակայությունը ստիպում են մարդկանց դուրս գալ իրենց տներից և ենթարկվել մոծակների հարձակմանը, ինչը նպաստում է քաղաքում և ամբողջ երկրում դենգե տենդի տագնապալի տարածմանը:

Պիուրայի իշխանությունները սկսել են հիվանդանոցներում հատուկ տարածքներ ստեղծել՝ դենգե հիվանդներին ընդունելու համար։

Անցյալ տարվա դենգեի համաճարակը վտանգի տակ դրեց Պերուի հանրային առողջապահական համակարգը, քանի որ հազարավոր մարդիկ բուժում էին փնտրում շտապ օգնության սենյակներում: Բայց եթե անցյալ տարվա համաճարակը Պերուում խլեց 21 մարդու կյանք, ապա դենգե տենդը միայն այս տարվա առաջին երկու ամիսներին սպանել է 44 պերուացիների:

Թեև դենգեի դեպքերի մեծ մասը դրսևորվում է մեղմ ախտանիշներով, հիվանդությունը կարող է առաջացնել ուժեղ գլխացավեր, ջերմություն և մկանային ցավ:

Դեկտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Պերուի 2023 թվականի դենգե համաճարակը կապված է անձրևի և բարձր ջերմաստիճանի հետ, որոնք նպաստել են մոծակների պոպուլյացիայի աճին, հատկապես երկրի հյուսիսում:

Առողջապահության նախարար Սեզար Վասկեսը հինգշաբթի օրը խոստովանել է, որ դենգե տենդը «վերահսկելի չէ», և հիվանդացությունը «կշարունակի աճել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է