• Latest news

Աշխարհահռչակ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսին կրկին Հայաստանում է. նա նորագույն մեթոդներով միջամտություններ կիրականացնի «Բեսթ լայֆ»–ում

15 մարտի, 2024  19:19

Մարտի 18-22 ընկած ժամանակահատվածում «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնը կրկին հյուրընկալելու է աշխարհահռչակ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսիին, որը բժշկական կենտրոնում կանցկացնի քրոնիկ փակ անոթների ռեվասկուլարիզացիա՝ նորագույն մեթոդներով:  Դրանց թվում է նաև Հայաստանում եզակի ShockWave սարքի միջոցով սրտամկանի արյունամատակարարման լավացման միջամտությունը:

Սրտային ախտահարումները բուժելու համար օգտագործվող shockwave թերապիան արդիական մեթոդ է, որը թույլ է տալիս խթանել անգիոգենոզը ակուստիկ ալիքների օգտագործման միջոցով: Ալիքների ազդեցության շնորհիվ խթանվում են անոթները:

Դրա նպատակն է վերականգնել և խթանել արյան մատակարարումը սրտի այն հատվածներում, որոնք չունեն բավարար արյան հոսք՝ անոթի նեղացումների կամ խցանումների պատճառներով: Թերապիայի այս տեսակը բարելավում է սրտամկանի աշխատանքը հատկապես սրտի ռեֆրակտեր ախտահարումների և անոթների կալցիֆիկացման դեպքում, երբ բալոնային լայնացումն արդյունավետ չի եղել:

Ըստ միջազգային տվյալների՝ ապացուցված է թերապիայի այս տարբերակն ընտրած բուժառուների կլինիկական ցուցանիշների բարելավումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել