• Latest news

ՌԴ-ում ատամնաբուժական անզգայացումն ավելի անվտանգ դարձնելու միջոց են գտել

6 ապրիլի, 2024  08:38

Գիտնականները երկար ժամանակ աշխատել են ատամնաբուժական անզգայացումն ավելի արդյունավետ և անվտանգ դարձնելու ուղղությամբ: Ըստ Pravda.ru-ի ռուս մասնագետները խնդրին նոր մոտեցում են առաջարկել:

Ավանդաբար, ստորին ծնոտի (mandibula) անզգայացումն օգտագործվում է ծնոտի վիրահատությունների համար, ինչպիսիք են նյարդերի կամ ատամի հեռացումը: Անզգայացման այս մեթոդը հիմնված է ստորին ծնոտի նյարդի ճյուղերի արգելափակման վրա՝ ստորին ծնոտի թևակերպային հատված ներարկման միջոցով: Սակայն, ցավազրկման այս մեթոդը երբեմն ուղեկցվում է այնպիսի բարդություններով, ինչպիսիք են վարակները, կապտուկները, արյունահոսությունը կամ նյարդերի վնասումը:

Ռուս գիտնականները մշակել են գանգի բեկորի 3D մոդելը, որը հնարավորություն է տվել նոր քայլ անել ցավազրկման անվտանգ և արդյունավետ մեթոդ ստեղծելու գործում։ Բացասական կողմնակի ազդեցություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում ներարկումն իրականացնել հնարավորինս լայն բացվածքով՝ ստորին ծնոտը մինչև վերջ դեպի աջ շարժելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է