• Latest news

Շաբաթական 8-ից 15 ալկոհոլային խմիչքները մեծացնում են շաքարախտի վտանգը. APS

8 ապրիլի, 2024  23:25

Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ալկոհոլի առատ օգտագործումը (շաբաթական 15 և ավելի խմիչք տղամարդկանց համար և 8-ից ավելի ըմպելիքներ՝ կանանց համար) բացասաբար է ազդում արյան գլյուկոզի մակարդակի կարգավորման վրա և մեծացնում շաքարախտի վտանգը մեծահասակների և տարեցների մոտ: Հետազոտության արդյունքները ներկայացված են Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության (APS) կայքում։

Հայտնի է, որ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է խաթարել լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Այս օրգանների վատ աշխատանքն իր հերթին բացասաբար է անդրադառնում օրգանիզմում գլյուկոզայի (արյան շաքարի) մակարդակի վերահսկման վրա։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները մինչև որոշակի տարիք սովորաբար լուրջ խնդիրներ չեն ունենում սոված ժամանակ գլյուկոզայի մակարդակի կամ ինսուլինի դիմադրության հետ կապված՝ առատ խմելու պատճառով: Այնուամենայնիվ, տարիքի հետ այս վատ սովորությունը կարող է վատթարացնել ձեր նյութափոխանակության առողջությունը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ տղամարդկանց համար շաբաթական 15-ից ավելի ալկոհոլային խմիչքների օգտագործումը, իսկ կանանց համար՝ ութը, մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը՝ 50-ից 64 տարեկան հասակում: Ալկոհոլի այս քանակությունը բարձրացնում է ֆոսֆատիդիլեթանոլի կոնցենտրացիան արյան մեջ մինչև 20 նանոգրամ/մլ (նգ/մլ): Ֆոսֆատիդիլեթանոլն (PEth) ալկոհոլի սպառման վտանգավոր մակարդակների անմիջական բիոմարկեր է:

Նշվում է նաև, որ մարմնում ֆոսֆատիդիլեթանոլի մակարդակի բարձրացումը կարող է վկայել այլ հիվանդությունների, օրինակ՝ լյարդի ճարպային հիվանդության ռիսկի բարձրացման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է