• Latest news

ԱՄՆ 9 նահանգում 19 կին է տուժել բոտոքսի կեղծ կամ սխալ ներարկումներից

16 ապրիլի, 2024  23:47

Կեղծված կամ ոչ պատշաճ կերպով արված բոտոքսի ներարկումները վտանգավոր ռեակցիա են առաջացրել ինը նահանգի 19 մարդու մոտ, երկուշաբթի օրը զգուշացրել են ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաները:

Իր նախազգուշացման մեջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնել է, որ ինը մարդ հոսպիտալացվել է, ևս չորսը ստացել են հակատոքսինային բուժում այն ​​մտավախության պատճառով, որ բոտուլինային տոքսինը տարածվել է ներարկման տեղի սահմաններից դուրս:

Նմանատիպ ռեակցիաներ են նկատվել Կոլորադոյում, Ֆլորիդայում, Իլինոյսում, Կենտուկիում, Նեբրասկայում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Թենեսիում և Վաշինգտոնում:

Բոլոր 19 հիվանդները կանայք են և նրանց տարիքը տատանվում է 25-ից 59 տարեկանի սահմաններում, ըստ CDC-ի: Բոլորը, բացառությամբ մեկի, ներարկումները  ստացել են կոսմետիկ նպատակներով։

Ինչպե՞ս կարող են կանայք պաշտպանել իրենց բոտոքսի ներարկումների ժամանակ:

CDC-ը խորհուրդ է տալիս հետաքրքրվել  կլինիկաներից կամ սպա-սրահներից՝ արդյո՞ք, նրանք լիցենզավորված և վերապատրաստված են ներարկումներ իրականացնելու համար: Նաև խորհուրդ է տրվում հետաքրքրվել՝ արդյո՞ք, արտադրանքը հաստատված է FDA-ի կողմից և ստացվել է հուսալի աղբյուրից: Եթե ​​կասկածում եք, մի կատարեք ներարկումներ:

Բոտոքսը, որը հաճախ օգտագործվում է միմիկական կնճիռների բուժման համար, բայց հաստատված է տարբեր բժշկական կիրառումների համար, պարունակում է նեյրոտոքսինի մաքրված ձևը, որը կոչվում է բոտուլինային տոքսին, որը կաթվածահար է անում մկանները: Երբ նույն թույնը հայտնաբերվում է սննդի մեջ, դա կարող է հանգեցնել տարածուն կաթվածի և նույնիսկ մահվան, նշել է CDC-ն:

Բոտուլիզմը հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն է, որն առաջանում է մանրէներից արտազատվող տոքսիններից, որոնք ախտահարում են նյարդային համակարգը: Ախտանիշներից են մշուշված տեսողությունը, առարկաները զույգ տեսնելը, կոպերի կախվածությունը, շնչառության դժվարությունը, հոգնածությունը, անհասկանալի խոսքը կամ խռպոտ ձայնը: Բուժման բացակայության դեպքում  մկանային կաթվածը կարող է զարգանալ և մահվան ելք ունենալ:

Clostridium botulinum մանրէները գտնվում են բոտոքսի և նմանատիպ կոսմետիկ միջոցների կազմում: Դեղամիջոցի մաքրված ձևը կոսմետիկ նպատակներով օգտագործելու համար հավանություն է ստացել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վերահսկման վարչության կողմից:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է