• Latest news

Երևանում տեղի կունենա Ալերգոլոգիա և իմունոլոգիա Հայաստանի միջազգային հիբրիդային սիմպոզիումը

25 ապրիլի, 2024  19:41

Մայիսի 17-ին և 18-ին Երևանում, «Հոլիդեյ Ինն»  հյուրանոցում տեղի կունենա Ալերգոլոգիա և իմունոլոգիա Հայաստանի միջազգային հիբրիդային սիմպոզիումը, որը  կազմակերպվել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով։

Սիմպոզիումի նպատակն է համախմբել տարբեր լսարանների, այդ թվում՝ ալերգոլոգներ, իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վարակաբաններ, մաշկաբաններ, թոքաբաններ, անեսթեզիոլոգներ, ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության մասնագետներ:

Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սիմպոզիումն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն ունեն միանալու կամ անձամբ՝ «Հոլիդեյ Ին» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում՝ Երևանի Հանրապետության հրապարակ, կամ վիրտուալ՝ «Զում» հարթակի միջոցով: Գրանցումը պարտադիր է ինչպես անձամբ, այնպես էլ  առցանց մասնակցության համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել