• Latest news

Արյան մեջ հայտնաբերվել են սպիտակուցներ, որոնք ախտորոշումից 7 տարի առաջ նախազգուշացնում են քաղցկեղի մասին

15 մայիսի, 2024  20:30

Ամերիկյան Oxford Population Health ընկերության երկու հետազոտությունների ընթացքում արյան մեջ հայտնաբերվել են սպիտակուցներ, որոնք ախտորոշումից ավելի քան յոթ տարի առաջ ահազանգում են մարդու օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին:

Գիտնականները ախտորոշումից առնվազն յոթ տարի առաջ արյան մեջ հայտնաբերել են 618 սպիտակուցներ, դրանց թվում՝ մի խումբ մարդկանց 107 սպիտակուցներ, որոնք առնչվում են քաղցկեղի 19 տարբեր տեսակների հետ: Հետազոտողների թիմը պարզել է, որ այս սպիտակուցները կարող են ներգրավվել քաղցկեղի ամենավաղ փուլերում, երբ այն հնարավոր է կանխել:

Հետազոտողների կարծիքով՝ այս սպիտակուցներից մի քանիսը կարող են օգտագործվել քաղցկեղի հայտնաբերման համար շատ ավելի վաղ, քան ներկայում հնարավոր է: Ապագայում այդ հայտնագործությունը կարող է նպաստել շատ ավելի վաղ փուլում բուժել հիվանդությունը կամ ամբողջությամբ կանխել այն:

Այն գիտնականներին հնարավորություն է ընձեռում ժամանակի մեկ կետում վերլուծել հյուսվածքների նմուշների մի մեծ շարք սպիտակուցներ՝ տեսնելու, թե ինչպես են դրանք փոխազդում միմյանց հետ և հայտնաբերելու սպիտակուցների որևէ կարևոր տարբերություն հյուսվածքների տարբեր նմուշների միջև:

Առաջին հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի կենսաբանկի՝ ավելի քան 44 հազար մարդուց վերցված արյան նմուշները, որոնցից ավելի քան 4900-ի օրգանիզմում հետագայում քաղցկեղ են հայտնաբերվել: Այս ուսումնասիրություններում հետազոտական ​​թիմը օգտագործել է պրոտեոմիկա կոչվող տեխնիկան: Օգտագործելով այն՝ թիմը վերլուծել է 1463 սպիտակուցների մի շարք, որոնք վերցվել են յուրաքանչյուր մարդու արյան մեկ նմուշից:

Գիտնականները համեմատել են այն մարդկանց սպիտակուցները, որոնց օրգանիզմում քաղցկեղ է հայտնաբերվել և նրանցը, ում մոտ քաղցկեղ չի ախտորոշվել՝ պարզելու համար նրանց միջև կարևոր, մասնավորապես, քաղցկեղի ռիսկի հետ կապված տարբերությունները: Գիտնականները միաժամանակ հայտնաբերել են 182 սպիտակուց, որոնք արյան մեջ զատվում էին քաղցկեղի ախտորոշումից երեք տարի առաջ:

Երկրորդ հետազոտության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են քաղցկեղի ավելի քան 300 հազար դեպքերի գենետիկական տվյալները՝ որպեսզի հետագայում ավելի խոքրությամբ հասկանան՝ արյան որ սպիտակուցներն են մասնակցում քաղցկեղի զարգացմանը և բուժման ինչ նոր եղանակների մեջ դա կարող է կիրառվել:

Գիտնականներն արյան մեջ հայտնաբերել են 40 սպիտակուցներ, որոնք ազդում են քաղցկեղի 9 տարբեր տեսակների զարգացման վրա: Թեև այս սպիտակուցների փոփոխությունը կարող է մեծացնել կամ նվազեցնել մարդու օրգանիզմում քաղցկեղի զարգացման հավանականությունը, գիտնականները միաժամանակ պարզել են, որ որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել անկանխատեսելի կողմնակի հետևանքների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է