• Latest news

Երիկամի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն․ որո՞նք են առավելությունները

15 մայիսի, 2024  21:14

Արյունամիզություն, գոտկային ցավեր, ուռուցքի շոշափում` որովայնի շրջանում․ սրանք են երիկամի քաղցկեղի հիմնական ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս 10 տոկոս դեպքերում ` փաստելով երիկամի քաղցկեղի բարդացած վիճակի մասին։ Վաղ փուլերում երիկամի քաղցկեղը կարող է ընթանալ առանց ախտանիշների և հայտնաբերվել հիմնականում պրոֆիլակտիկ ստուգման ժամանակ։

«Երիկամի գոյացությունը հիմնականում հայտնաբերում են պատահական սկզբունքով, երբ որ իրականցվում է որովայինի և կոնքի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն», – ասում է «Նաիրի» ԲԿ-ի բժիշկ-ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը;

Ուլտրաձայնային հետազոտությունը ուռուցքի հայտնաբերման միակ գերճշգրիտ մեթոդը չէ։ Հարկ եղած դեպքում անհրաժեշտ  է կատարել նաև համակարգչային շերտագրում` կոնտրաստավորումով, երբեմն նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։ Ախտորոշիչ բոլոր մեթոդները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Ախտորոշման տեսանկյունից մեր կլինիկան հագեցած է։ Չենք կարող բաց թողնել երիկամի որևէ գոյացություն՝ և նախավիրահատական, և հետվիրահատական հսկողության տեսանկյունից։ Բոլոր մեթոդները մենք ունենք և հաջողությամբ կիրառում ենք», – ասում է բժիշկը։

Հետազոտություններից հետո պարզվում է գոյացության դիրքը, չափը, անատոմիական առանձնահատկությունները, արդյո՞ք ախտահարվել են լիմֆատիկ հանգույցներ, կա՞ն մետազստազներ, թե՞ ոչ։ Դրանից հետո նոր միայն որոշվում է բուժման տակտիտկան։ Եթե գոյացությունը չի գերազանցում 7 սմ-ը, համարվում է քաղցկեղի առաջին փուլ և հեռացվում է վիրահատական եղանակով։

Ուրոլոգի խոսքով, եթե անատոմիական առանձնահատկությունը թույլ է տալիս, միանշանակ փորձում են պահպանել երիկամը։ Այսինքն, հեռացվում է միայն երիկամի ուռուցքը էնուկլեացիայի տարբերակով։ «Մենք հեռացնում ենք ուռուցքն իր կապսուլայից անջատելով։ Այսինքն, ընդհանրապես երիկամի առողջ հյուսվածքի սահմաններից կտոր չի վերցվում», – ասում է նա։

Սակայն լինում են դեպքեր, երբ ուռուցքն ունենում է այնպիսի դիրք կամ մխրճում, որ անհրաժեշտություն է առաջանում հեռացնել նաև որոշակի հատված երիկամից։

«Օրինակ, Շատ հաճախ երիկամի գոյացությունը ներաճ է ունենում մակերիկամ։ Եթե չկա մակերիկամի մեջ ներաճ, ապա պահպանում ենք նաև մակերիկամը։ Եթե ներաճ կա մակերիկամի մեջ, ապա մակերիկամը երիկամի, իր ճարպաբջջանքի հետ միասին ամբողջությամբ, որպես մեկ ամբողջություն հեռացվում է։, որպեսզի առկա գոյացությունը հետագա տեղային որևէ տարածում չունենա։», – ասում է նա։   

Հազվադեպ, սակայն լինում են դեպքեր, երբ ուռուցքը միաժամանակ ախտահարում է երկու երիկամը։ Այդ ժամանակ ևս փորձ է արվում պահպանել երիկամը։

Ուռուցքաբանության տեսակետից էական տարբերություն չկա երիկամի վիրահատությունն իրականացվում է բաց, թե լապարոսկոպիկ եղանակով։ Սակայն հետվիրահատական վերականգնման առումով լապարոսկոպիկ վիրահատությունն ունի մի շարք առավելություններ։

«Կարևոր շեշտ պետք է դնենք, որ լապարասկոպիկ վիրահատությունն այս դեպքում քիչ տրավմատիկ է։ Այսինքն չկա էդպես մեծ կտրվածք, չկա հետվիրահատական երկար հիվանդասենյակում պառկելու գործընթաց, երկարատև բուժումներ։ Լապարասկոպիկ վիրահատություն իրակացնելիս հաջորդ օրը կամ առավելագույնը 2 օր հետո հիվանդն արդեն տանն է և ստանում է մնացած բուժումը ամբուլատոր, տնային պայմաններում», – ասում է Նարեկ Մելքոնյանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնում կիրառվում են քաղցկեղի բուժման դեղորայքային և վիրահատական բոլոր մեթոդները ։ Հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելու  և հնարավոր բարդություններից խուսափելու համար` մասնագետը խորհուրդ է տալիս պարբերաբար այցելել բժշկի և անցնել  պրոֆիլակտիկ ամենամյա հետազոտություններ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել