• Latest news

Հայտնաբերվել է փոխադարձ կապ տեստոստերոնի ցածր մակարդակի եւ տղամարդկանց վաղ մահվան միջեւ

15 մայիսի, 2024  23:25

Նոր հետազոտությունում, որն իրականացրել են Արեւմտյան Ավստրալիայի հետազոտողները, միավորվել են 11 բարձրորակ հետազոտությունների արդյունքները, որոնք ուսումնասիրել են տեստոստերոնի մակարդակի ազդեցությունը կյանքի տեւողության վրա։ Հետազոտողները տղամարդկանց հետեւել են հինգ տարի եւ պարզել, որ տեստոստերոնի ամենացածր մակարդակ ունեցող տղամարդկանց վաղ մահանալու հավանականությունն ավելի մեծ է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։ Մահն, ըստ այդ հետազոտության, առաջ է եկել ցանկացած պատճառից, բայց ավելի խոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա հիմնականում կապված է սրտի հիվանդությունների հետ, որոնք նախկինի պես տղամարդկանց մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում։

Հետաքրքիր է, որ նույն գործընթացը, որն ընկած է սիրտ-անոթային հիվանդությունների հիմքում, կարող է նպաստել նաեւ էրեկտիլ դիսֆունկցիայի՝ էրեկցիայի հասնելու եւ այն պահելու անկարողության առաջացմանը։

Էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ առաջանում է շատ ավելի վաղ, քան սիրտ-անոթային հիվանդությունների ախտանշանները, եւ կարող է նախազգուշացում հանդիսանալ առկա կամ ապագա սրտային խնդիրների մասին։ Հայտնի է, որ տեստոստերոնը մեծ ազդեցություն է գործում էրեկտիլ ֆունկցիայի վրա, ինչը նորից այդ հորմոնի մակարդակը կապում է սրտային հիվանդությունների հետ։

Տեստոստերոնի մակարդակը սովորաբար իջնում է տարիքի հետ՝ սկսած 30 տարեկանից, տարեկան մոտ 1 տոկոսով։ Այս վիճակը երբեմն անվանում են տղամարդու դաշտանադադար կամ անդրոդադար։

Այդ նվազումը ժամանակի ընթացքում, համենայն դեպս՝ մասամբ, կապված է ձվարանների տեստոստերոն արտադրելու ունակության դանդաղ նվազման եւ այն ազդանշանների թուլացման հետ, որոնք ազդարարում են նրանց այդ մասին։ Բայց այլ գործոնները եւս կարող են արագացնել այդ նվազումը, այդ թվում քրոնիկական հիվանդությունները։

Նոր հետազոտության թերությունն այն է, որ չի կարող բացատրել, թե արդյոք տեստոստերոնի ցածր մակարդակն ուղիղ կապված է վաղ մահվան հավանականության հետ։ Տեստոստերոնի մակարդակը նվազում է հիվանդության հետեւանքով, ուստի դա կարող է լինել հիմնական հիվանդության նշան, որը բարձրացնում է մահվան հավանականությունը։ Դա հատկապես ակտուալ է այն հիվանդությունների համար, որոնք ուղեկցվում են երկարատեւ բորբոքումներով, որոնցից մեկը ճարպակալումն է։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է