• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես է գրգռված վիճակն ազդում տեսողական ընկալման վրա

18 մայիսի, 2024  14:37

Վերջերս PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում, որն իրականացրել են Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի, Ֆրայբուրգի համալսարանների եւ Բերնշտեյնի հաշվողական նեյրոգիտության կենտրոնի հետազոտողները, ուսումնասիրվել է տեսողական թալամուսի նեյրոնային ակտիվությունը։

Դա ուղեղի այն հատվածն է, որը տեսողական նյարդի միջոցով տեսողական ազդանշաններ է ստանում անմիջապես աչքից՝ դրանք մշակելուց եւ փոխանցելուց առաջ։ Ավելի կոնկրետ՝ նրանք հետազոտել են թալամուսի դորսալ լատերալ ծնկաձեւ միջուկը (dLGN), տեսողական ազդանշանների փոխանցման հիմնական ինտերֆեյսը ցանցաթաղանթից գլխուղեղի տեսողական կեղեւին։

Նոր հետազոտությունում գիտնականների թիմը համեմատել է թալամուսում չափվող ակտիվությունը գրգռման աստիճանի հետ։ «Գրգռումն արտացոլվում է կաթնասունների բիբերի տրամագծում, ընդ որում՝ ավելի մեծ բիբերը մատնանշում են գրգռված վիճակի մասին»,- նշել են հետազոտողները։

Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնել կենդանու գրգռման վիճակի մասին ըստ նրա բիբերի չափի փոփոխության։  Թալամուսի եւ բիբերի բջիջների ակտիվության համատեղ հետազոտությունը օգնել է գիտնականներին հստակ պատկերացում կազմել թալամուսի ակտիվության եւ գրգռման աստիճանի միջեւ կապի մասին։

«Այսպիսով, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հիմնական տեսողական ինֆորմացիան դիֆերենցված կոդավորման օգնությամբ փոխանցվում է ուղեղի «բարձր» ոլորտներ, ինչպիսին է տեսողական կեղեւը, գրգռման տարբեր փուլեր»,- նշել են գիտնականները։

Դա տալիս է առաջին մեխանիկական բացատրությունը, թե ինչպես են գրգռման վիճակի փոփոխություններն ազդում տեսողական ընկալման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել